Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրում լրացում կատարելու մասին
1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները
որոշեցին.
1. Լրացնել.
վերոհիշյալ Համաձայնագրի 2-րդ հոդվածը հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով. «Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման կարգը սահմանվում է գտնվելու վայրի պետության` համապատասխան սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հարցերը կարգավորող օրենսդրությամբ»:
Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգի մասին Կանոնակարգի 10-րդ կետը` հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով. «Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման կարգը սահմանվում է գտնվելու վայրի պետության` համապատասխան սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հարցերը կարգավորող օրենսդրությամբ»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր քարտուղարությունում, որը սույն Որոշումը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Որոշում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|