Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1402
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2006 թվականի N 1002-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 63-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը հաստատելու մասին» N 63-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի` ըստ շահագործվող համակարգի կազմում Խ. Մարտիրոսյանի փոխարեն ընդգրկել Ա. Սարգսյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 1 հավելվածի 1-ին և 2-րդ բաժիններում «Խ. Մարտիրոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի հիդրոլոգիական խմբի առաջատար մասնագետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 18
Երևան