«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1826-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» N 682-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերանայված տարբերակ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների
NN ը/կ |
Միջոցառում | Նպատակ/Խնդիր | Արդյունք | Արդյունքի գնահատման ցուցանիշները |
Իրականացնողներ | Ժամկետը | Ծանոթություն |
1. | Գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական գործունեության ծավալման փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ծրագրի իրականացում |
Գյուղական բնակավայրերի աշխատուժի, հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բնակչության եկամուտների ավելացումը, աղքատության մակարդակի կրճատումը. հողի շուկայի կայացման համար պայմանների ստեղծումը |
Գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, համայնքների ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացումը |
Ծրագիրը ներառող համայնքներում աշխատունակ բնակչության զբաղվածության, տեղական հումքի, բնակչության 1 շնչին ընկնող եկամուտի մակարդակի փոփոխությունները |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2010 թթ. | |
2. | Գյուղատնտեսությունում ապահովագրական փորձնական ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման համար ելակետային հիմքի ձևավորում |
Գյուղատնտեսությունում ապահովագրության ներդրման մեխանիզմների մշակում և դրանց գնահատում Պետական ներդրումների չափի գնահատում |
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործում մեխանիզմների ապահովում |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2006-2008 թթ. | |
3. | Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսությունում գործող տնտեսվարողների գործունեության կայունության ապահովում և վերարտադրության համար հնարավորությունների ապահովում |
Ճյուղի արդյունավետության բարձրացումը Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը |
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճը |
Հայաստանի |
2007 թ. և հետագա տարիներ (2015 թ.) |
|
4. | Գյուղատնտեսական մեծածախ շուկաների ձևավորման ծրագրերին աջակցություն |
Գյուղատնտեսական |
Կներդրվեն գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ մեխանիզմներ Կբարձրանա գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը և գյուղացիական տնտեսությունների եկամուտները Կբարձրանա սպառողին հասցվող գյուղատնտեսական մթերքների որակը: Կավելանա գյուղատնտեսության համախառն ապրանքը և կբարձրանա ճյուղի արդյունավետությունը, կլուծվեն պարենային անվտանգության հարցերը: |
Գյուղատնտեսական մթերքների ապահովագրության աստիճանը Գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետությունը: Գյուղատնտեսական մթերքների ներմուծման- արտահանման հաշվեկշիռը: |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2010 թթ. | |
5. | Հանրապետությունում փոքրածավալ սպանդանոցների ստեղծման միջոցառումների ծրագրի շարունակում |
Գյուղատնտեսական կենդանիների սպանդի պայմանների բարելավում: Իրացվող նսամթերքի որակի ապահովում և հիվանդությունների բացառում: |
Կխթանվի մսի ապրանքային շղթայի զարգացումը, կբարելավի մորթից մինչև սպառողներին միսն իրացնելու ապրանքային շղթայի անվտանգության պայմանները: Աջակցություն կցուցաբերվի նոր սպանդանոցների ստեղծման աշխատանքներին: |
Սպանդանոցների միջոցով իրացվող մսի ծավալը: Իրացվող մսի որոկը: Հիվանդությունների առկայությունը |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2010 թթ. | |
6. | «Գյուղատնտեսական կազմակերպությունների և կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում |
Գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների դասակարգման չափորոշիչների սահմանում, կոոպերատիվների ձևավորման համար իրավապահ հիմքերի ստեղծում |
Իրական հստակեցում կստանան գյուղատնտեսական կազմակերպությունները և գյուղատնտեսական կոոպերատիվները: |
Գրանցված գյուղատնտեսական կազմակերպությունների և գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը: |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2007 թթ. | |
7. | Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքանության ծրագրի մշակում և իրականացում |
Գյուղատնտեսական կոոպերատիվների իրավական հստակեցումը, կոոպերատիվների առանձին տեսակների գործունեության կարգավորումը, հարկային օրենսդրության հսաակեցումը։ Գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների, սպասարկումների արդյունավետ իրականացումը։ Արտադրության մասնագիտացումը, աշխատանքային և այլ ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացումը։ |
Կհստակեցվեն պետության ու գյուղատնտեսական կոոպերատիվների փոխհարաբերությունները։ Կոոպերացիայի զարգացումը կնպաստի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծմանը, մասնավորապես` գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների, մասնագիտացման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և այլ հարցեր։ |
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներ, բերքատվության և մթերատվության ցուցանիշներ, մթերքների արտադրության վրա կատարված ծախսերի մակարդակ, գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակ։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2010 թթ. | |
8. |
Սննդի անվտանգության |
Սննդի հետ կապված |
Բոլոր մակարդակներում |
Սննդի հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավաօրենսդրական դաշտի միջազգային չափանիշներին համապատասխանեցման աստիճանը։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2008 թթ. | |
9. | Հայաստանում սննդի անվտանգության ուսուցման օժանդակության միջոցառումների ծրագրի իրականացում |
Սննդի անվտանգության բնագավառում իրազեկության ապահովման անհրաժեշտությունը։ |
Կկատարելագործվի սննդի անվտանգության և հիգիենայի ուսուցումը, որն իր հերթին կնպաստի, տնային տնտեսություն- խանութ-մատակարարող- արտաղրող շղթայի բոլոր օղակներում։ Կբարձրանա իրազեկությունը սննդի անվտանգության և հիգիենայի հետ կապված միջոցառումների վերաբերյալ և կապահովվի վերջիններիս իրականացումը: |
Սննդի անվտանգության հարցերով իրազեկության մակարդակը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2010 թթ. | |
10 |
Հայաստանում Կոդեքս |
Սննդի ագգային չափանիշներն անվտանգության և որակի վերահսկման համակարգերի միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը։ |
Գործուն և արդյունավետ օժանդակություն կտրամադրվի սննդի ազգային չափանիշներն անվտանգության և որակի վերահսկման համակարգերի միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու գործում` Կոդեքսի Համակարգող Մարմնի հզորացման և Կոդեքսի Ազգային Հանձնաժողովի ստեղծման միջոցով։ Սննդի ու գյուղատնտեսության վերաբերյալ ավելի լայն տեղեկատվություն կապահովվի Հայաստանում Գյուղատնտեսության և Պարենի Կազմակերպությունը նյութերի գրադարանի ստեղծման միջոցով: |
Որակի վերահսկման համակարգը միջազգայնորեն ընունված չափանիշներին համապատասխանության աստիճանը։ |
Հայաստանի |
2007-2010 թթ. | |
11. | Սննդի վերահսկման լաբորատորիաների համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացում |
Հայաստանում սննդի վերահսկման լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը և դրանց վերազինման անհրաժեշտությունը։ |
Կզարգանա սննդի վերահսկողության ոլորտը, որը կապահովի սպառողների բավարար պաշտպանվածությունը և միջազգայնորեն ընդունված չափանիշների և ընթացակարգերի կիրառման միջոցով կօժանդակվի գյուղատնտեսական արտադրանքների արտահանումը։ Օժանդակություն կցուցաբերվի գոյություն ունեցող լաբորատորիաների հզորությունների զարգացմանը` պահանջվող սարքավորումների, նյութերին և անհրաժեշտ ուսուցման, ինչպես նաև կիրառվող մեթոդների բարելավման միջոցով: |
Սննդի վերահսկման լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության և սպառողների շահերի պաշտպանության մակարդակները։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման ախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2008 թթ. | |
12. | Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության միջոցառումների իրականացում |
Մակրոտնտեսական իրավիճակի կայունացում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, բնակչության աղքատության մակարդակի նվազեցում։ |
Մակրոտնտեսական իրավիճակի կայունացում։ Ագրարային հատվածի արդյունավետության բարձրացում։ Ներքին և արտաքին ներդրումների ծավալների մեծացում։ Պարենամթերքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավում, սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացում։ |
Բնակչության աղքատության մակարդակը։ Պարենամթերքներով ապահովվածության փաստացի մակարդակը։ Սեփական արտադրության տեսակարար կշիռը սպառման կառուցվածքում։ Սննդամթերքի ներմուծման-արտահանման հաշվեկշիռը։ Բնակչության եկամուտների մակարդակը։ Գործազրկության մակարդակը։ |
Հայաստանի |
2006-2015 թթ. | |
13. | «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական փաստաթղթերի մշակում |
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ապահովում։ |
Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հարաբերությունների կարգավորում։ |
Օգտագործման սերմերի մեջ հավաստագրված սերմերի տեսակարար կշիռը։ Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2008 թթ. | |
14. | Սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացումը, անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառումը, երաշտի և ցրտահարությունների նկատմամբ կայունության ապահովումը, բուսաբուծական ճյուղի ինտենսիվացումը և ռիսկերի նվազեցում։ |
Պայմաններ կստեղծվի բուսաբուծության ճյուղի ինտենսիվացման համար, կբացառվի անհայտ ծագման սերմերի օգտագործումը, կբարձրանա մշակաբույսերի բերքատվությունը, կավելանա բուսաբուծական մթերքների արտադրությունը։ Բերքատվության բարձրացման շնորհիվ բուսաբուծության ճյուղի արդյունավետ բարձրացումը, սերմնանյութի և բուսաբուծական մթերքների որակի բարելավում, բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում։ |
Գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը, մշակաբույսերի կայունությունը բնական աղետների նկատմամբ, սելեկցիոն հատկանիշների պահպանումը, նոր բարձր հատկանիշներ ունեցող սորտերի տեղծում, բարձր վերարտադրության սերմանյութի օգտագործման տեսակարար կշռի ավելացում։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2015 թթ. | |
15. | «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական փաստաթղթերի մշակում |
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ապահովում։ |
Անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, ցեղերի պահպանման հարաբերությունների կարգավորում։ |
Գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում, նոր մթերատու ցեղերի բուծում։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2007 թթ. | |
16. | Տոհմաբուծության զարգացման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում, նոր բարձր մթերատու ցեղերի բուծում։ |
Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների աջակցության ընդլայնում, ճյուղի արդյունավետության և ինտենսիվացման մակարդակի բարձրացում։ |
Գյուղատնտեսական կենդանիների մթերատվություն, մթերքների որակի բարելավում։ Գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում և նոր մթերատու ցեղերի բուծում և ներդրում։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2015 թթ. | |
17. | Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործման կանխում։ Կոնդիցիոն սերմերի վերարտադրության ապահովում։ |
Կավելանան կոնդիցիոն սերմերի վերարտադրության ծավալները։ Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում։ |
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակը։ Օգտագործվող սերմերի մեջ կոնդիցիոն սերմերի տեսակարար կշիռը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
18. | Տնկարանային տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Բարձր որակի և բարձրարժեք սորտերի խաղողի և պտղատու տնկիների արտադրություն։ Նոր հիմնվող այգիները մաքրասորտ, լիարժեք, բարձր բերքատու դարձնելը։ |
Պտղի և խաղողի արտադրության ծավալների ավելացում: |
Պտղի և խաղողի բերքատու կայուն սորտերի ներդրում։ |
Հայաստանի |
2006֊2008 թթ. | |
19. | Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական հողերի գիտականորեն հիմնավորված պարարտացման համակարգերի մշակում և ներդրում։ |
Հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացում։ |
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակը, հողերի բերրիության մակարդակը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
20 | Գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատում |
Գյուղատնտեսական հողատեսքերի որակական փոփոխությունների բացահայտում, հարկման նպատակով դրանց կադաստրային արժեքի որոշում։ |
Գյուղատնտեսական հռղատեսքերի գնահատման խմբերի և կադաստրային արժեքի որոշում։ |
Կադաստրային արժեքների ճշգրտում։ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2007-2009 թթ. և հետագա տարիներ | |
21. | Բարձր ավելացված արժեք ապահովող յուղատու մշակաբույսերի (կտավատ և այլն) մշակման խրախուսման միջոցառումների ծրագրի իրականացում |
Տեխնիկական |
Տեխնիկական մշակաբույսերը կներառվեն ցանքաշրջանառության մեջ։ Կապահովվի տեղական արտադրության անասնակերի սպիտակուցային հավելումները, որը կբերի կաթի և մսի արտադրության աճի։ Կապահովվի բուսական յուղերի արտադրություն` տեղական սպառման համար։ Գյուղացիական տնտեսությունները հավելյալ դրամական եկամուտներ կստանան, թե արտադրված յուղի վաճառքի և թե անասնակերի որակի բարձրացման հաշվին։ Կբարելավվի նաև կենդանիների առողջությունը։ Կբարձրանա զբաղվածության մակարդակը։ |
Տեխնիկական մշակաբույսերի բերքատվության և արտադրության շահութաբերության մակարդակը։ Ցանքատարածությունների աճի դինամիկան։ Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակը։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007– 2010 թթ. | |
22. | Դեղաբույսերի պլանտացիոն աճեցման, հատապտուղների արտադրության և վերամշակման խթանման ծրագրի իրականացում |
Հանրապետության բնատնտեսական ներուժի ռացիոնալ օգտագործում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում։ |
Բուսաաբուծության համախառն արտադրանքի ավելացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում։ | Դեղաբույսերի և հատապտուղների արտադրության (օգտագործման) ծավալները։ Արտադրության արդյունավետությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2010 թթ. | |
23 | Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարակն մոնիթորինգի միջոցով ծրագրի իրականացում |
Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի մոնիթորինգի, բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մշակում, բույսերի պաշտպանության միջոցառումների փորձարարական անցկացում։ |
Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառում։ | Գյուղական մշակաբույսերի բերքատվությունը, բուսասանիտարական կայուն վիճակի ապահովումը։ |
Հայաստանի |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
24. | Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացում |
Առավել տարածված և |
Կկանխվի վնասատու օրգանիզմների գործունեությունը, նվազագույնի կհասցվի դրանց տարածման արեալը։ Կապահովվի որակյալ և բարձր բերք։ | Բույսերի պաշտպանության միջոցառումներում ընդգրկված տարածքները և վնասատուները։ Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006–2008թթ. ե հետագա տարիներ (2015թ.) | |
25. | Բույսերի կարանտինի ծրագրի իրականացում |
Հանրապետության տարածքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը։ |
Բույսերի կարանտին հիվանդությունների և վարակի օջախների կանխարգելում | Հանրապետության տարածքում կայուն բուսասանիտարական վիճակը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
26. | Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում |
Կովերի արհեստական սերմնավորման համար սերմնահեղուկի պահպանում։ |
Սերմնավորման համար կենսաբանական ու գենետիկական կայուն հատկանիշներ ունեցող սերմնահեղուկի ապահովում։ | Սերնդատվության մակարդակը։ Գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008թթ. և հետասգա տարիներ (2015թ.) | |
27. | Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման միջոցառումների ծրագրի իրականացում |
Հանրապետությունում տոհմային գործի բարելավում, անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացում, անասունների գրավադրման համար նախապայմանների ստեղծում։ |
Կստեղծվի հաշվառման համակարգ և տվյալների բանկ, առավել արդյունավետ կկազմակերպվեն տոհմային և անասնաբուժական միջոցառումները։ | Տավարի գլխաքանակի վերաբերյալ հավաստի տվյալների առկայություն։ Ծրագրային աշխատանքների համար հավաստի տվյալների առկայություն: | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
28. | Հակահամաճարակային միջոցառումների գնահատման (սերոմոնիտորինգի) ծրագրի իրականացռւմ |
Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելում, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանություն, հանրապետությունում հակահամաճարակային կայուն իրավիճակի ստեղծում, հակահամաճարակային կանխարգելհչ միջոցառումների արդյունքների մոնիթորինգ և համապատասխան աոաջարկությունների մշակում։ |
Վարակիչ հիվանդությունների դհմ պայքարի արդյունավետ մեթոդների և միջոցների ընտրություն։ | Հակահամաճարակային միջոցառումների իրականացումից հետո հիվանդությունների առկայություն։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
29. | Պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծրագրի իրականացում |
Պատվաստումների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների առկայության ապահովում։ |
Կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր 7 հիվանդությունների դեմ պատվաստումների և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում։ | Պատվաստումներից և հակահամաճարակային միջոցառումներից հետո հիվանդությունների առկայությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
30. | Հակահամաճարակային պատվաստումների ծրագրի իրականացում համայնքային անասնաբույժների մասնակցությամբ |
Հակահամաճարակային պատվաստումների և ախտորոշիչ հետազոտումների միջոցով հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծում։ |
վարակիչ հիվանդությունների կրճատում։ Հակահամաճարակային իրավիճակի կայունացում։ Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացում։ | Վարակիչ հիվանդությունների բացակայությունը, գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
31. | Հանրապետությունում մեղվաբուծության աջակցության ծրագրի իրականացում |
Մեղվաբուծության զարգացման համար հանրապետության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործում։ |
Պարենային ապահովության մակարդակի բարձրացում, արտահանման ծավալների ավելացում։ | Մեղվաբուծական արտադրանքի ծավալների ավելացում, արտադրության արդյունավետության բարձրացում, արտահանման ծավալների աճ։– | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2008 թթ. | |
32. | ԱՄՆ կառավարության կողմից հատկացված դրամաշնորհի հաշվին «Հազարամյակի մարտահրավերներ» հայաստանյան ծրագրի իրականացում |
Ոռոգման համակարգերի, գյուղական ճանապարհների վերականգնման ու բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսության կայունության միջոցով գյուղական աղքատության կրճատում։ |
Կբարձրանա ոռոգման ներքին ցանցերի արդյունավետությունը, կբարելավվի հողերի մելիորատիվ վիճակը, կզարգանա ոռոգման համակարգը։ Կապահովվի ոռոգման 21 սխեմաներում ոռոգման համակարգերի անխափան աշխատանքը, կլուծվի համակարգում առկա խնդիրների 1/3 մասը, 30%-ով կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը, 30 հազ. հա-ի վրա կվերականգնվի ոռոգման համակարգը։ Կվերականգնվեն ճանապարհային 88 ուղիներ` 943 կմ ընդհանուր երկարությամբ։ Պայմաններ կստեղծվեն գյուղացիական տնտեսություններում ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրման, բարձր ավելացված արժեքով գաւղաանտեսության անցման և հետբերքահավաքային տեխնոլոգիաների և վերամշակող ոլորտի զարգացման ու մարքեթինգի համար։ | Ծրագրի տարբեր բաղադրիչներով շահառու հանդիսացող տնտեսությունների թիվը։ Ոռոգման տակ գտնվող հողատարածքի ավելացումը, մատակարարվող ջրի ինքնահոս եղանակի տեսակարար կշիռը։ Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, գյուղատնտեսական մշակաբույսերի կառուցվածքի բարելավում։ Վերականգնված ճանապարհների երկարություն։ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն. Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2011 թթ. | |
33. | Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և նորոգման ծրագրի իրականացում |
Գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` գրունտային մակարդակի նվազեցումը, երկրորդային աղակալման կանխումը, շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռման պահպանումը։ |
Գրունտային ջրերի մակարդակի իջեցումը, երկրորդական աղակալման երևույթի կանխարգելումը, շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, ոռոգելի արդյունավետ երկրագործության վարումը։ | Գրունտային ջրերի մակարդակը։ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
34. | Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման ծրագրի իրականացում |
«Հայաստանի Հանրապետության ոռոգելի և չորացած հողերի մելիորատիվ վիճակի» կադաստրի կազմումը։ |
Մելիորատիվ միջոցառումների իրականացման համար ելակետային հիմքի ձևավորում | Ոռոգելի և չորացված հողերի մելիորատիվ վիճակը բնորոշող ցուցանիշների համակարգի առկայությունը և դրանց ճշտության աստիճանը։ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2008-2010 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
35. | Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի կատարման ծրագրի իրականացում |
Հողերի աղազերծման մեթոդիկայի և մելիորանտի ընտրման, աշխատանքների նախագծման և իրականացման համար հիմքերի ստեղծում։ |
Աղազերծման արդյունավետ մեթոդիկայի և մելիորանտի ընտրություն | Աղային հանույթի հիման վրա կատարված աղազերծման արդյունավետ բնորոշող ցուցանիշներ։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն . Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2008թ. | |
36. | Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի, արմատական բարելավման ծրագրի իրականացում– |
Գրունտային ջրերի մակարդակների կարգավորում, երկրորդական աղակալման կանխարգելումը։ |
Գրունտային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, կայուն բերքատվության պահպանումը։ | Գրունտային ջրերի մակարդակը, տվյալ գոտում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակ։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) |
|
37. | Բնական կերհանդակների (արոտների) մոնիթորինգի բարելավման և ջրարբիացման միջոցառումների ծրագրի իրականացում |
Բնական կերհանդակների օգտագործման համակարգում, դրանց ջրարբիացման համակարգերի վերականգնում։ |
Տավարի, ոչխարի մսի և կաթի, մասամբ խոզի մսի արտադրության վրա կատարվող ծախսերի կրճատում։ | Արոտներից ստացվող կերերի ելքը, անասնապահական մթերքների արտադրության վրա կատարված ծախսումների մակարդակ։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. և հետագա տարիներ (2015թ.) | |
38. | Գյուղացիական տնտեսություններում գյուղատնտեսական թափոններից (անասնապահական) կենսագազի օգտահանման և օրգանական պարարտանյութերի արտադրման կազմակերպում |
Գյուղատնտեսությունում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործում և անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածության մակարդակի բարձրացումը։ |
Թափոնների խնայողական օգտագործում, պարարտանյութերի ապահովվածության մակարդակի բարձրացում։ | Կենսագազ օգտագործող տնտեսությունների թիվը, տվյալ տեխնոլոգիայի արդյունքում արտադրված օրգանական պարարտանյութի ծավալը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
2007-2010 թթ. | |
39. | Կլիմայի փոփոխության հետևանքով գյուղատնտեսության խոցելիության նվազեցման միջոցառումների իրականացում |
Կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ճյուղի կայունության մեծացում։ |
Գյուղատնտեսության կայունության և տնտեսական աճի ապահովում։ | Գյուղատնտեսության հիմնական արտադրատնտեեսական ցուցանիշները։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2015 թթ. | |
40. | Գյուղատնտեսական հողերի և հատկապես արոտավայրերի դեգրադացիայի (վատթարացման) և անապատացման դեմ պայքարի միջոցառումների իրականացում |
Գյուղատնտեսական հողերի վիճակի վատթարացման կանխում և բարելավում։ |
Գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի բարելավում։ | Դեգրադացիայի ենթարկված գյուղատնտեսական հողատեսքերի և ընդհանուր հողատեսքերի հարաբերությունը: | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2015 թթ. | |
41. | Սևանա լճի ավազանում անասնապահական թափոններից ջրերի աղտոտման բացասման միջոցառումների իրականացում |
Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավում։ |
Բնական ռեսուրսների պահպանության ապահովում։ | Ջրի աղտոտման ցուցանիշների մակարդակը տարբեր տարիներին։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2015 թթ. | |
42. | Ջրախնայողական նորարարական տեխնոլոգիաների ներմուծման և զարգացման ծրագրերի իրականացում . |
Ոռոգման ջրի խնայողական օգտագործումը։ |
Ջրապահովվածության մակարդակի բարձրացումը և սնուցման ռեժիմի բարելավումը։ | Ոռոգելի մշակաբույսերի բերքատվության աճի ցուցանիշները։ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2007-2015 թթ. | |
43. | Գեղարքունիքի մարզում արդյունաբերական ձկնաբուծության և արդյունագործական ձկնորսության ձևավորման ու զարգացման ծրագրերի իրականացում |
Երկրի պարենային ապահովության մակարդակի բարձրացում և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ |
Ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացում և որակի բարելավում։ | Ձկնաբուծական արտադրանքի ծավալների փոփոխությունը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան |
2007-2015 թթ. | . |
44. | Ճապոնիայի կառավարության կողմից «Սակավ ապահով ֆերմերներին դրամաշնորհային աջակցության» ծրագիր |
Գյուղատնտեսության ոլորտին նյութատեխնիկական միջոցների ապահովվածության մակարդակի բարձրացում։ |
Արդյունքում կբարձրանա տեխնիկական հագեցվածության մակարդակը և մշակաբույսերի բերքատվությունը, հետևաբար նաև կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները։ | Տեխնիկական և նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակ։ Արտադրական գործունեության մեքենայացման աստիճան, միջին բերքատվության ավելացում։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006–2008 թթ. | |
45. | Հանքային պարարտանյութերի ներկրման և իրացման միջոցառումների իրականացում |
Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարում։ |
Ագրոտեխնիկայի պահանջների կատարման բարձրացում։ | Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվություն։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. | |
46. | Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների իրականացում |
Տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում։ |
Մեքենայացման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծախսերի կրճատում | Գյուղատնտեսական արտադրական գործընթացների մեքենայացման աստիճանը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2008 թթ. | |
47. | Հակակարկտային ծառայության վերականգնման միջոցառումների իրականացում |
Բնական աղետների հետևանքների մեղմացում։ |
Բերքի կորուստի նվազում, բնակչության եկամուտների ավելացում | Գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում։ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
2006-2010 թթ. | |
48. | Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր |
Աջակցել Հայաստանի փոքր ու միջին գյուղական ձեռնարկությունների զարգացմանը` ֆերմերների ու գյուղական ձեռնարկությունների համար շուկաներն առավել մատչելի դարձնելու և գյուղական շրջաններում շուկայամետ մասնավոր և պետական ներդրումների խթանման միջոցով։ |
Որոշակիորեն կբավարարվի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների պահանջը վարկային ռեսուրսների նկատմամբ։ Կզարգանա տեղեկատվական, խորհրդատվական, մաքետինգային համակարգը։ Արդյունքում կբարձոանա գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կկրճատվի աղքատության մակարդակը։ | Վարկավորման նկատմամբ գյուղացիական տնտեսությունների ապահովվածության մակարդակը։ Խորհրդատվական, տեղեկատվական, կառույցների գործունեության մեխանիզմների կատարելության աստիճանը, գյուղացիական տնտեսությունների կողմից վերջիններիս գործունեության գնահատականը։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2005-2008 թթ. | |
49. | Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր |
Գյուղատնտեսության ոլորտի վարկավորում, ներտնտեսային ոռոգման ցանցի գործունեության, գյուղատնտեսության և համայնքների զարգացման ապահովում, գյուղական բնակչության եկամուտների կայուն աճ։ |
Բարձրլեռնային, հեռավոր և առավել աղքատ գյուղերի տնտեսական վիճակի կայունացում, այդպիսի բնակավայրերի պահպանումը և միգրացիոն գործընթացների նվազեցում, գյուղական փոքր կազմակերպություններին աջակցություն, տնտեսական կառույցների ձևավորման աջակցություն հետևյալ բաղադրիչների իրականացման միջոցով. գյուղական ձեռնարկությունների ֆինանսավորում, տնտեսապես հիմնավորված ենթակաոուցվածքներ, գյուղական միջնորդային բիզնես ծառայություններ։ | Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ։ Գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության ցուցանիշներ։ Գյուղական բնակավայրերում բնակչության զբաղվածության մակարդակ։ Գյուղական համայքների զարգացման ընդհանուր իրավիճակ։ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2005-2008 թթ. | |
50. | Գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությռւնների և մեխանիզմների հստակեցում |
Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման և գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ձևավորման նախադրյալների ստեղծում։ |
Հանրապետության գյուղատնտեսության տարածաշրջանային զարգացման համար նախադրյալների ստեղծում։ | Գյուղատնտեսության սուբսիդավորման հիմնավորված մեխանիզմների առկայություն։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006-2008 թթ. | |
51. | «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակում |
Օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման հետ կապված հարաբերությունների կարգավորում։ |
Օրգանական գյուղատնտեսության ձևավորման համար իրավական հիմքերի և նախադրյալների ստեղծում։ | Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների թիվը։ Օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալ։ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2006-2008 թթ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|