Գլխավոր տեղեկություն
Համար
N 1785-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.27/67(522) Հոդ.1429
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1785-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Կորյունի 21 հասցեում գտնվող` 52.6 քառ. մետր մակերեսով նկուղային հարկի տարածքը (այսուհետ` գույք) օտարել աճուրդով:

1.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգով 2006 թվականի օգոստոսի 18-ին գնահատված գույքի արժեքը` 22900 հազ. դրամ.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 17175 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ`

ա) աճուրդում հաղթողին է (այսուհետ` գնորդ) անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով,

բ) գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել գույքի` աճուրդով վաճառքի մասին հայտարարությունը,

բ) աճուրդն անցկացնել հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից ոչ շուտ,

գ) գնորդի կողմից առաջարկված գնի և հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 181080 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.5. Սահմանել, որ`

ա) աճուրդին մասնակցելու համար մասնակիցը վճարում է`

նախավճար` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում,

մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի կազմակերպման նպատակով.

բ) գնորդը գույքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

գ) գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

դ) գույքի` աճուրդով վաճառքը չի կարող շարունակվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի N 31 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկից NN 4, 5, 6 և 8 սենյակները (59.5 քառ. մետր) և 1-ին հարկին կից` 20.2 քառ. մետր մակերեսով պահեստը (այսուհետ` գույք) օտարել աճուրդով:

2.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգով 2006 թվականի սեպտեմբերի 15-ին գնահատված գույքի արժեքը` 15132 հազ. դրամ,

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 11349 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ`

ա) աճուրդում հաղթողին է (այսուհետ` գնորդ) անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով,

բ) գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել գույքի` աճուրդով վաճառքի մասին հայտարարությունը,

բ) աճուրդն անցկացնել հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից ոչ շուտ,

գ) գնորդի կողմից առաջարկված գնի և հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 229860 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.5. Սահմանել, որ`

ա) աճուրդին մասնակցելու համար մասնակիցը վճարում է`

նախավճար` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս, չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում,

մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի կազմակերպման նպատակով.

բ) գնորդը գույքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

գ) գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

դ) գույքի` աճուրդով վաճառքը չի կարող շարունակվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի` Երևան քաղաքի Նորքի 5-րդ մ/շ Ջրվեժի արտադրական հանգույցում գտնվող շենքերը, կառուցվածքները, անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` գույք) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3041 հեկտար հողամասն օտարել մրցույթով:

3.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգով 2006 թվականի հուլիսի 4-ին գնահատված գույքի և հողամասի շուկայական արժեքը` 20083 հազ. դրամ, այդ թվում`

գույքի շուկայական արժեքը` 4878 հազ. դրամ,

հողամասի շուկայական արժեքը` 15205 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 3659 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մրցույթում հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի և հողամասի շուկայական արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 556794 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

3.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.6. Սահմանել, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է վերջին մրցույթի վաճառքի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

3.7. Գնորդը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում գույքի վաճառքի գինը և հողամասի շուկայական արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 46/1 հասցեում գտնվող շենքից 229.2 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

4.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգով 2006 թվականի հուլիսի 12-ին գնահատված գույքի արժեքը` 33957 հազ. դրամ,

բ) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 25468 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ`

ա) մրցույթում հաղթողին է (այսուհետ` գնորդ) անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով,

բ) գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականության հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) գնորդի կողմից առաջարկված գնի և հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 427992 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

4.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.7. Սահմանել, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է վերջին մրցույթի վաճառքի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:

4.8. Գնորդը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում գույքի վաճառքի գինը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 29
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան