Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 701-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.27/31(240)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


5 դեկտեմբերի 2006 թ.

թիվ 701-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԿ ԹԻՎ 0005 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 49 գրությունը, համաձայն որի ընկերությունը դիմել է կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0005 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 54 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2005 թվականի դեկտեմբերի 27-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0005 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐԱՅՎԻՏ ԻՆՇՈՒՐԸՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. դեկտեմբերի 11
Երևան