«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2002 թվականի N 1046-Ն
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ՝
ա) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Էրեբունի» պետական արգելոցի, «Սև լիճ» և «Որդան կարմիր» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.
բ) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,
արժեքավոր և գեղազարդային տնկանյութի ու բուսատեսակների աճեցում և իրացում,
գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,
բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,
բնակչության հանգստի և զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում,
հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,
«Էրեբունի» պետական արգելոցին և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում,
գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,
տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.
գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկի տնօրինության՝
պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ 26347,4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,
շենքերը, շինությունները՝ 61256,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի համապատասխան հողատարածքները՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով.
դ) մինչև վերակազմակերպումը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:
4. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
5. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը հանձնել «Ջրվեժ» անտառպարկ», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ», Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ», Բերդի «Սորաններ» դենդրոպարկ» և Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկները։
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
ա) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
բ) «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառպարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկի, Բերդի «Սորաններ» դենդրոպարկի և Իջևանի դենդրոպարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում՝ սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և, դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.
գ) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Էրեբունի» պետական արգելոցի և «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունները.
դ) մեկամսյա ժամկետում հաստատել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությամբ գործող պետական հիմնարկների կանոնադրությունները։
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա՝ «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և դրա ենթակայության պետական հիմնարկների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:
|
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):
3. Կազմակերպության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:
4. Կազմակերպությունը «Էրեբունի» պետական արգելոցի, «Սև լիճ» և «Որդան կարմիր» պետական արգելավայրերի (այսուհետ՝ արգելոց և արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումը:
5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
հայերեն կրճատ՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ.
ռուսերեն լրիվ՝ государственная некоммерческая организация "Заповеднопарковый комплекс".
ռուսերեն կրճատ՝ ГНО "ЗП комплекс".
անգլերեն լրիվ՝ Reserve park complex, State Non-Commercial Organization.
անգլերեն կրճատ՝ RP complex SNCO։
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ։
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
7. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը արգելոցի ու արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը՝
ա) ապահովում է արգելոցի և արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.
բ) նշված տարածքներում կազմակերպում և իրականացնում է էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.
գ) իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը.
դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրերի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.
ե) կազմակերպում է բնակչության մասսայական հանգիստը (ամենօրյա) և զբոսաշրջություն (այդ թվում՝ էկոզբոսաշրջություն).
զ) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.
է) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արգելոցի ու արգելավայրերի կանոնադրություններով սահմանված դրույթների կատարումը.
ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության միջոցառումներ.
թ) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.
ժ) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.
ժա) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
8. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.
բ) արժեքավոր և գեղազարդային տնկանյութի ու բուսատեսակների աճեցում և իրացում.
գ) գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում.
դ) բնափայտի մթերում, վերամշակում և իրացում.
ե) բնակչության հանգստի և զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում.
զ) հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.
է) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.
ը) արգելոցին և արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում.
թ) գիտական և գիտաճանաչողական գրականության ու տեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում.
ժ) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն:
9. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում։
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը՝ տնօրենը:
11. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
12. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
13. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են՝
ա) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
բ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
գ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
դ) կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
ե) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.
զ) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
է) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
ը) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
թ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:
14. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունն ու կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
15. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
16. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
17. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալիրին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
18. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
19. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
20. Տնօրենի տեղակալները, ինչպես նաև կազմակերպությանը ենթակա հիմնարկների ղեկավարները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են լիազորված պետական մարմնի կողմից՝ տնօրենի ներկայացմամբ։
21. Տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ ու վերահսկում դրանց կատարումը.
թ) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արգելոցի ու արգելավայրերի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
22. Արգելոցի և արգելավայրերի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության՝ պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:
23. Պահպանության ծառայության աշխատողները՝
ա) ապահովում են արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.
բ) ստուգում են «Էրեբունի» պետական արգելոցի տարածք մուտք գործող անձանց անցագրերը.
գ) կանխում են արգելոցի և արգելավայրերի բնապահպանական ու բնօգտագործման ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.
դ) կազմում են նշված տարածքների ռեժիմների խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.
ե) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ներքին գործերի մարմին.
զ) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.
է) ապահովում են արգելոցի և արգելավայրերի պահպանական գոտիների տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:
24. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:
25. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
26. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են արգելոցի և արգելավայրերի տարածքների էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական գործընթացների և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական իրավիճակի գնահատմանն ու կանխատեսմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը։
27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:
28. Կազմակերպության գիտության բաժինը՝
ա) կազմակերպում և իրականացնում է արգելոցի ու արգելավայրերի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.
բ) մշակում և կատարելագործում է բնապահպանական ու բնօգտագործման մեթոդները.
գ) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ.
դ) արգելոցի և արգելավայրերի տարածքներում կազմակերպում ու իրականացնում է շրջակա միջավայրի դիտանցը.
ե) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական ու գիտաճանաչողական նյութեր:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
29. Կազմակերպությունն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:
Կազմակերպության համապատասխան տարածքներում հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով` մինչև 25 տարի, հիմնական շինություններով կառուցապատման դեպքում` մինչև 60 տարի, իսկ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով:
(29-րդ կետը լրաց. 01.12.05 N 2286-Ն)
30. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:
31. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է իր կանոնադրական նպատակներին համապատասխան:
32. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ ) արտարժույթով:
VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
33. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Էլեկտրատրանսֆորմատոր |
1 |
4077,8 |
2. |
Տրակտոր ԴՏ-75 |
1 |
407,8 |
3. |
Ֆուգան |
1 |
30,8 |
4. |
Մամլիչ |
1 |
61,6 |
5. |
Կցասայլ |
1 |
3,8 |
6. |
Գութան ՊԼՆ-3-3,5 |
2 |
46,2 |
7. |
Եռակցող սարք ՏԴՄ-317 |
2 |
7,7 |
8. |
Դիզելային սարքավորում |
1 |
100,8 |
9. |
Կշեռք |
1 |
7,7 |
10. |
Առյուծի արձան |
2 |
146,2 |
11. |
Վազա չուգունից |
2 |
61,6 |
12. |
Սառնարան |
1 |
453,9 |
13. |
Հյութեր սառեցնող հարմարանք |
1 |
15,4 |
14. |
Սառնարան |
1 |
438,6 |
15. |
Տարողություն |
2 |
671,9 |
16. |
Ա/ մեքենա ինքնաթափ ԶԻԼ-ՄՄԶ 4562 |
1 |
292,4 |
17. |
Ա/ մեքենա ԳԱԶ-53 |
2 |
707,8 |
18. |
Ա/ մեքենա ԶԻԼ 431412 |
1 |
677,1 |
19. |
Ա/ մեքենա ՎԱԶ 2106 |
1 |
940,0 |
20. |
Ավտոբուս ՊԱԶ - 672 |
1 |
215,4 |
21. |
Կեռասենու այգի |
4 հա |
14664,8 |
22. |
Գութանի կցման հարմարանք |
1 |
21,3 |
23. |
Ձի |
4 |
1670,0 |
24. |
Տարածքի բարեկարգում |
12,3 | |
25. |
Տրակտորի կցասայլ |
1 |
0,2 |
26. |
Կիպպրինգել ավտոմատ |
1 |
9,3 |
27. |
Կուլտիվատոր |
1 |
0,6 |
28. |
Գազաֆիկացման ցանց |
1 |
7,5 |
29. |
Տրակտոր Տ - 25 |
1 |
1,2 |
30. |
Տրակտոր Տ - 16 |
1 |
2,4 |
31. |
Կցասայլ |
1 |
2,4 |
32. |
Ա/ մեքենա ԳԱԶ-52 |
1 |
0,9 |
33. |
Ջրի բաք |
1 |
2,3 |
34. |
Ա/ մեքենա ՈՒԱԶ |
1 |
179,9 |
35. |
Տրակտոր ՄՏԶ-82 |
1 |
407,8 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
26347,4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային |
1. |
Վագոն-տնակ |
2 |
353,9 |
2. |
Կորդոն երկհարկանի |
1 |
4116,3 |
3. |
Ասֆալտապատ ճանապարհ |
3,5 կմ |
10879,0 |
4. |
Ջրամբար |
3 |
18860,7 |
5. |
Պեմզաբլոկի արտադրության շենք |
1 |
5,4 |
6. |
Բետոնահանգույցի շենք |
1 |
4,2 |
7. |
Բետոնահանգույցի պահեստ |
1 |
1,3 |
8. |
Մեխանիկական արտադրամաս |
1 |
30,9 |
9. |
Փայտամշակման արտադրամասի շենք |
2 |
21,0 |
10. |
Մետաղացանց գործող արտադրամասի շենք |
1 |
6,3 |
11. |
Ավտոգարաժ |
1 |
8,1 |
12. |
Անցագրային տնակ |
1 |
1,0 |
13. |
Կաթսայատուն |
3 |
50,2 |
14. |
Վարչական շենք |
1 |
2221,2 |
15. |
Պահակատուն |
2 |
40,2 |
16. |
Անասնագոմ |
1 |
1,3 |
17. |
Երեքսենյականոց տնակ |
3 |
175,8 |
18. |
Ջերմոցին կից կառույց |
1 |
639,6 |
19. |
Ջրակասկադ |
1 |
17896,2 |
20. |
Ոռոգման ցանց |
1 |
4385,6 |
21. |
Գրասենյակի շենք |
1 |
1074,3 |
22. |
Ցանկապատ |
- |
473,8 |
23. |
Ջերմոց |
1 |
10,6 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
61256,9 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան