ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 07-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններում, Շիրակի և Լոռու մարզերի առաջին ատյանի դատարանների կենտրոնական նստավայրերում գործերը մասնագիտացման սկզբունքով բաշխելու և դատավորների մասնագիտացման ցանկը հաստատելու մասին» թիվ 97 որոշման հավելվածը լրացնել 62-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
62. | դատավոր | Մխիթարյան Անի Ռաֆիկի | Քաղաքացիական |
ՀՀ վճռաբեկ դատարանի |
Հ. Մանուկյան |
|