Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.12.2006-25.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 110-Ն

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 14
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 12-ի N 110-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է ընտանեկան նպաստի (այսուհետ` նպաստ) և միանվագ դրամական օգնության (այսուհետ` միանվագ օգնություն) նշանակման և վճարման կարգը:

2. Նպաստի և միանվագ օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը (այսուհետ` գործակալություն) այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների սահմանում:

3. Նպաստի և միանվագ օգնության համար ֆինանսական միջոցների չափերն ըստ գործակալությունների, հաշվի առած ընտանիքների անապահովության գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, ընտանեկան նպաստի բազային մասը և ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս (մինչև 18 տարեկան) անդամին տրվող հավելման չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նպաստը նշանակվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ՝ գնահատման համակարգ) հաշվառված` ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքին` դիմելու ամսվան հաջորդող ամսվանից` մինչև նպաստի վճարման դադարեցման հիմքերի առաջացումը:

5. Նպաստի կամ միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) նպատակով, ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Գործակալության աշխատողը տվյալ ընտանիքի համար կազմում է նպաստի և միանվագ օգնության նշանակման գործ (այսուհետ` նպաստի գործ)` համաձայն N 2 ձևի, որը պահպանում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Գործակալության աշխատողը ներկայացված փաստաթղթերը համեմատում է դիմում-հայտարարագրում նշված փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև բնօրինակների հետ, դիմում-հայտարարագրի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում է: Ջնջումներով, ուղղումներով կամ թերի լրացված փաստաթղթերը վերադարձվում են:

Գործակալության աշխատողները չեն կարող ներկայացված փաստաթղթերում ուղղում կատարել:

8. Գործակալության աշխատողը դիմում-հայտարարագիրն ընդունելիս` դիմողին ծանոթացնում է նպաստի և միանվագ օգնության նշանակման ու վճարման կարգին:

9. Գործակալության աշխատողը տեղեկատվական բազա է մուտքագրում ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը:

10. Ընտանիքը գնահատման համակարգում հաշվառելու, ինչպես նաև դրանից հետո ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքերում, որը հանգեցնում է տվյալ ընտանիքի նպաստի իրավունք ձեռք բերելուն կամ իրավունքը կորցնելուն, կամ նպաստի չափի փոփոխության, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տպում է տեղեկատվական բազայում ձևավորված` տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի առաջին էջը, որը պահպանվում է նպաստի գործում:

11. Գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողն ընտանիքի դիմելուց հետո 25 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին` ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ուսումնասիրելու նպատակով:

12. Գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տնային այցելության արձանագրությունը` եզրակացության ու նպաստ նշանակելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է գործակալության պետին, որը բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի առաջարկության հիման վրա ընդունում է որոշում տվյալ ընտանիքին նպաստ նշանակելու մասին:

Տնային այցելության արձանագրությունը` նշված գրառումների հետ միասին պահպանվում է տվյալ ընտանիքի նպաստի գործում:

13. Ընտանիքի` նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում դիմումների էլեկտրոնային մատյանում մուտքագրում է դիմումը, ստանում և տպում է նպաստի նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 3 ձևի:

14. Եթե ընտանիքի կազմում կա որոշակի ժամկետով սոցիալական խումբ ունեցող մի քանի անդամ, ապա նպաստը վճարվում է մինչև սոցիալական խմբերի ամենավաղ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ընտանիքի նպաստի իրավունքը տվյալ սոցիալական խմբի ժամկետը լրանալու ամսվա վերջին օրվա դրությամբ վերանայվում է գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` ծրագրային եղանակով, և նպաստի իրավունքի պահպանման դեպքում նպաստի վճարումը շարունակվում է մինչև հաջորդ ժամկետը լրանալը` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով:

15. Եթե լրանում է ընտանիքի հաշմանդամ անդամի հաշմանդամության ժամկետը, և այդ պահին չի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ, ու չի պահպանվում նպաստի իրավունքը, ապա այդ ընտանիքին նպաստի վճարումը կասեցվում է 3 ամսով:

Եթե լրանում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը, և այդ պահին չի ներկայացվում երեխայի ծննդյան վկայականը, և չի պահպանվում նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:

16. Եթե լրանում է ընտանիքի հաշմանդամ անդամի հաշմանդամության ժամկետը, և այդ ընտանիքը 3 ամսվա ընթացքում ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ հաշմանդամ ճանաչվելու մասին, անկախ հաշմանդամության խմբի փոփոխությունից, և դրա արդյունքում ձեռք է բերում անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցված ամսվանից` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով:

Եթե լրանում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը, և 2 ամսվա ընթացքում ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, և ընտանիքն արդյունքում ձեռք է բերում ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցված ամսվանից` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով:

17. Ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքում, որը հանգեցնում է նպաստի չափի փոփոխությանը, գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում ստանում և տպում է նպաստի նշանակման մասին կարգադրությունը (N 3 ձև):

18. Նպաստը կամ միանվագ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին:

Նպաստի կամ միանվագ օգնության վճարման պահին դիմողի բացակայության դեպքում նպաստը կամ միանվագ օգնությունը կարող է վճարվել ընտանիքի այլ չափահաս անդամի:

19. Նպաստը կամ միանվագ օգնությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցչին (խնամակալ, հոգաբարձու):

20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում է երկամսյա ժամկետում և կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:

21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ նրա համար նշանակված, բայց չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` մահվան ամիսը ներառյալ, վճարվում է մահվանը հաջորդող 2 ամսվա ընթացքում` հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

22. Նպաստ կամ միանվագ օգնություն ստանալու համար դիմողը` փաստագրման նպատակով հաշվառման (նախորդ փաստագրման) ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

23. Եթե հաշվառվելուց կամ փաստագրվելուց հետո 12 ամսվա ընթացքում ընտանիքի կազմում, ընտանիքին, յուրաքանչյուր անդամին վերաբերող տվյալներում կատարվել են փոփոխություններ, ապա դիմողը մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է դրանք հավաստող փաստաթղթերը (բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության):

24. Ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսվանից:

25. Ընտանիքի` նպաստի իրավունքը կորցնելու դեպքում գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում ստանում և տպում է նպաստի վճարման դադարեցման մասին կարգադրությունը` համաձայն N 5 ձևի:

Այս դեպքում նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանի «Ծանոթագրություն» սյունակում նշվում են նպաստի վճարման դադարեցման մասին որոշումը և ամսաթիվը:

26. Նպաստի վճարման ընթացքում գործակալության կողմից տվյալ ընտանիքի կազմի փոփոխության հայտնաբերման, ինչպես նաև ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքում, որը հանգեցնում է նպաստի չափի նվազման, կատարվում է նպաստի չափի վերահաշվարկ և կազմվում է վերահաշվարկի մասին կարգադրություն` համաձայն N 6 ձևի:

27. Վերահաշվարկի մասին կարգադրությանը տրվում է հերթական համար, որը գրանցվում է վերահաշվարկի մասին կարգադրությունների հաշվառման մատյանում` նշելով կարգադրության համարը, ամսաթիվը, սոցիալական անձնագրի համարը, դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, վճարման ենթակա գումարը, վճարումից հետո` տեղեկատվություն դրա մասին:

28. Վերահաշվարկի մասին կարգադրությունը բաղկացած է 3 մասից: Առաջին 2 մասը լրացնում է գործակալությունը: Նպաստի գործում մնում է կարգադրության առաջին մասը, երկրորդ մասը մնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպությունում (այսուհետ` վճարող մարմին), իսկ երրորդ մասը` լրացված` վճարող մարմնի կողմից, վերադարձվում է գործակալություն՝ վճարման ռեեստրների հետ միասին:

29. Վերահաշվարկի մասին կարգադրության երկրորդ և երրորդ մասերն ուղարկվում են վճարող մարմին, որը վերահաշվարկի մասին կարգադրության երկրորդ մասն ամրացնում է վճարման ցուցակի, իսկ երրորդ մասը` ռեեստրի համապատասխան էջերին:

Վճարման ցուցակի և ռեեստրի նույն էջի հակառակ երեսին ձեռագրով լրացվում է չվճարված գումարի չափը, նշվում է կարգադրության համարը, ստորագրվում և կնքվում է վճարող մարմնի պետի կողմից:

Չվճարված գումարի չափն արտացոլվում է վճարումն ավարտվելուց հետո` վճարման ցուցակի և ռեեստրի ամփոփ տվյալներում` առանձին տողով:

30. Գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 7 ձևի, այն ընտանիքների մասին, որոնց`

ա) ընտանիքի անապահովության գնահատման միավորը վերականգնվել է,

բ) ընտանիքի անապահովության միավորը հավասարեցվել է 0-ի` գործակալության նախաձեռնությամբ,

գ) ոչ նպաստառուի մեղքով չստացած նպաստի գումարները վերականգնվել են,

դ) նշանակվել է միանվագ օգնություն` բացառությամբ հրատապ օգնության:

Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունում տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում գնահատման համակարգի տեղեկատվական բազայում:

31. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում` դիմումի համաձայն դիմողին է տրամադրվում տվյալ ընտանիքի ստացած նպաստի կամ հրատապ օգնության մասին տեղեկանք` համաձայն N 8 ձևի:

32. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու մասին դիմումը և տրված տեղեկանքի պատճենը պահվում են նպաստի գործում:

33. Նոր բնակության վայրում գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկանքի (N 8 ձև) հիման վրա նույն կազմով տեղափոխված ընտանիքի համար սոցիալական անձնագրի նույն համարով կազմում է նպաստի նոր գործ՝ պահանջելով գնահատման համակարգում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ընտանիքի մեկ անդամի (կամ մի քանի անդամի) տեղափոխման և նոր բնակության վայրի գործակալությունում առանձին հաշվառման դեպքում նոր բնակության վայրի գործակալությունում տրվում է սոցիալական անձնագիր` նոր համարով, կազմվում է նպաստի նոր գործ՝ պահանջելով գնահատման համակարգում հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

34. Ընտանիքին վճարվում է նախկին բնակության վայրի գործակալության նշանակած և չվճարված նպաստի կամ միանվագ օգնության գումարը, եթե մի բնակության վայրից մեկ այլ բնակության վայր տեղափոխվելուց հետո նոր բնակության վայրի գործակալությունում այդ ընտանիքը հաշվառվել է 21-օրյա ժամկետում:

35. Միանվագ օգնության համար դիմողը սահմանված ժամկետում գործակալություն է ներկայացնում դիմում և`

ա) ընտանիքում երեխայի (երեխաների) ծննդյան դեպքում տվյալ երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը (վկայականները), իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի (երեխաների) համար` երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթ` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից,

բ) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ տվյալ ուսումնական տարում վարժարանի առաջին դասարան ընդունվելու մասին տեղեկանք,

գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք` իր կողմից հուղարկավորության կազմակերպման մասին:

36. Հրատապ օգնությունը նշանակվում է նպաստի իրավունք չունեցող ընտանիքին` անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` հաշվի առնելով հետևյալ հանգամանքները`

ա) միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքի (միայնակ բնակվող կենսաթոշակառուի) նպաստի իրավունքը կորցնելը` կենսաթոշակի բարձրացման հետևանքով,

բ) ընտանիքի նպաստի իրավունքը կորցնելը` ընտանիքի անդամ կենսաթոշակառուի կենսաթոշակի բարձրացման հետևանքով,

գ) ընտանիքի անապահովության միավորի` սահմանային միավորից քիչ ցածր լինելը (1-2 միավոր),

դ) նախորդ եռամսյակում ընտանիքի` նպաստի իրավունքը կորցնելը,

ե) ընտանիքում մեկից ավելի երեխայի` առավելապես այլ սոցիալական խումբ ունեցող, առկայությունը,

զ) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը,

է) բնակարանի հրդեհը, բնակարանի մի մասի փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ,

ը) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև այլ պատճառներով կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:

37. Ընտանիքին հրատապ օգնություն նշանակելու համար գործակալության տվյալ տարածքն սպասարկող աշխատողը կատարում է տնային այցելություն` սոցիալ-տնտեսական պայմանների ուսումնասիրման նպատակով:

Տնային այցելության մասին եզրակացությունն ու առաջարկությունն արձանագրվում են սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով:

38. Գործակալությունն ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա վերջին 10 աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական աջակցության խորհուրդ է ներկայացնում այն ընտանիքների ցուցակը` համաձայն N 9 ձևի, որոնց հրատապ օգնություն նշանակելու մասին դիմումներն ուսումնասիրվել են սույն կարգի 37-րդ կետով սահմանված կարգով:

(38-րդ կետը փոփ. 16.11.06 N 1647-Ն) 

39. Գործակալության պետը սոցիալական աջակցության խորհուրդ է ներկայացնում տեղեկատվություն հաջորդ եռամսյակում հրատապ օգնության նշանակման համար ունեցած ֆինանսական միջոցների չափի մասին:

40. Սոցիալական աջակցության խորհուրդը քննարկում է հրատապ օգնություն նշանակելու համար ներկայացված դիմումները և 10-օրյա ժամկետում նախապատրաստում հիմնավորված առաջարկություն այն ընտանիքների վերաբերյալ, որոնց նախատեսվում է հաջորդ եռամսյակում նշանակել հրատապ օգնություն:

Գործակալությունը սոցիալական աջակցության խորհրդից ստացված ցուցակները կարում է առանձին թղթապանակում և պահում ֆինանսական փաստաթղթերին համահավասար:

41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` այդ նպատակով տվյալ տարվա համար առանձնացված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացման միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսված գումարների հաշվին:

42. Հրատապ օգնությունը նշանակվում է 3 ամիս ժամկետով:

43. Հրատապ օգնության նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 10 ձևի, լրացվում և կարվում է նպաստի գործում:

44. Հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում, եթե`

ա) տվյալ ընտանիքի փաստագրման ժամկետը լրացել է այդ եռամսյակի ընթացքում, և չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը,

բ) տվյալ ընտանիքը կամ ընտանիքի անդամներից մեկը կրկնակի է հաշվառված,

գ) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում դարձել է զրո:

45. Նպաստի և միանվագ օգնության ցուցակները կազմում և տպում է ընտանիքների գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` գործակալությունների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:

46. Նպաստը և միանվագ օգնությունը վճարվում են յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում` 2 ամսվանը միասին) վճարման ցուցակներով` համաձայն NN 11 և 12 ձևերի:

47. Գործակալությունը վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը կազմակերպությունից ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վճարման ցուցակի յուրաքանչյուր էջն ստուգում է, ստորագրում, կնքում և հանձնում համապատասխան վճարող մարմին` համաձայն N 13 ձևի:

48. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում են գործակալության, վճարող մարմնի և բնակավայրի անվանումները, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված նպաստառու ընտանիքների և դրանց` 18 տարին չլրացած անդամների թիվը, էջերի թիվը և վճարման ենթակա գումարը:

Լրացվում են նաև տվյալներ` ըստ էջերի՝

ա) էջի համարը,

բ) նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թիվը (գործերի թիվը),

գ) ընտանիքների` 18 տարին չլրացած անդամների թիվը,

դ) վճարման ենթակա գումարը:

49. Տիտղոսաթերթի վերջում նշվում են հանձնողի և ընդունողի տվյալները:

50. Գործակալությունում գործակալության պետի կողմից վճարման ցուցակները հանձնվում են վճարող մարմնի լիազորած անձին: Գործակալության պետը և վճարող մարմնի լիազորած անձն ստորագրում են տիտղոսաթերթի 2 օրինակները, որոնցից մեկը մնում է գործակալությունում, մյուսը՝ վճարող մարմնում:

51. Վճարման ցուցակների էջերը համարակալվում են:

52. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում են տարեթիվը, ամիսը, գործակալության, վճարող մարմնի, բնակավայրի անվանումները և վճարող մարմնի համարը:

53. Վճարման ցուցակի ամեն տողում նշվում են մեկ նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքի մասին հետևյալ տվյալները՝

բնակության վայրը, նպաստառուի կամ հրատապ օգնություն ստացողի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը, սոցիալական քարտի համարը, սոցիալական անձնագրի համարը, նպաստ ստացողի անձնագրի տվյալները, անցած ամիսների գումարը (նախորդ ամիսների ընթացքում նպաստառուի կողմից չստացված գումարը), ստորագրությունը (ստորագրում է նպաստառուն), ստորագրությունը (ստորագրում է վճարողը), տվյալ ամսվա նպաստի չափը (այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը), ստորագրությունը (ստորագրում է նպաստառուն), օրը (վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը), ստորագրությունը (ստորագրում է վճարողը):

54. Յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թիվը, վճարման ենթակա նպաստի կամ հրատապ օգնության, վերահաշվարկի կարգադրությամբ չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և գործակալության պետի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղերը:

55. Վճարման ցուցակի վերջում նշվում են սույն կարգի 54-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:

56. Ընտանիքի չափահաս անդամներից մեկի պահանջով նպաստը կամ հրատապ օգնությունը նրան վճարվում է իր մասով, որն ստացվում է նպաստի կամ հրատապ օգնության գումարն ընտանիքի անդամների թվի վրա բաժանելով:

57. Վճարման ցուցակում մեկ պարզ գծով ջնջվում է ընտանիքին վերաբերող ամբողջ տողը (ներառյալ ռեեստրը) և նույն էջի հակառակ երեսին ձեռագրով լրացվում են ընտանիքի այն չափահաս անդամների անունները, ազգանունները` ընտանիքի սոցիալական անձնագրում նշված կազմին համապատասխան, որոնց նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում է իրենց մասով:

58. Եթե պահանջվում է նպաստը վճարել ընտանիքի մի քանի անդամի համար, ապա մեկ անձին հասանելիք մասին համապատասխանող գումարը բազմապատկվում է այդ անձանց թվով և նշվում որպես վճարման ենթակա գումար:

59. Ռեեստրը ներառում է հետևյալ տվյալները`

 հերթական համարը, նպաստառուի կամ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքի սոցիալական անձնագրի համարը, անցողիկ գումարը (նախորդ ամիսների համար նախատեսված, սակայն ընտանիքին չվճարված գումարները, եթե տվյալ ընտանիքը չունի անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «********»), գումարը (տվյալ ամսում վճարվող գումարի չափը), օրը (2 նիշով նշվում է այն օրը, երբ վճարվել է այդ գումարը, իսկ չվճարվելու դեպքում՝ «չ/վ»), որը լրացվում է վճարող մարմնի վճարման համար պատասխանատու անձի կողմից:

Ռեեստրում կատարված ուղղումն ստորագրվում և կնքվում է վճարող մարմնի բաժանմունքի ղեկավարի կողմից:

60. Վճարող մարմինը վճարման ավարտից հետո 3 օրացուցային օրվա ընթացքում գործակալությանն է հանձնում լրացված ռեեստրները, լրացված վճարման ցուցակները, փոխադարձ հաշվետվության ակտի (համաձայն N 14 ձևի) 5 օրինակ: Հաշվետվության ակտի 2 օրինակը և լրացված վճարման ցուցակները 2 օրվա ընթացքում վերադարձվում են վճարող մարմին:

61. Գործակալությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում նախարարություն և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:

62. Գործակալության սխալի պատճառով չնշանակված կամ վճարող մարմնի մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը լրացնել ընթեռնելի ձեռագրով:

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

սոցիալական ծառայությունների _________ տարածքային գործակալության պետ

Պարոն (տիկին) _____________ -ին ______________

______________________________________________________

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

Սոցիալական անձնագրի համարը ________________________

Ներկայացնելով սույն դիմում-հայտարարագիրը` խնդրում եմ նշանակել ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն:

Լրացնելով այն` պատասխանատու եմ իմ ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:

Ես, _____________________________________`

1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստի կամ միանվագ դրամական օգնության նշանակման ընթացքում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողն իմ ընտանիքի սոցիալ - տնտեսական պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված տեղեկությունների ուսումնասիրություն:

2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով:

4. Տեղեկացված եմ, որ իմ ընտանիքի մասին ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ միանվագ դրամական օգնության վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքը 6 ամսով զրկվում է նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է պահվում:

 

NN
ը/կ

Ընտանիքի
կազմը
անունը,
հայրանունը,
ազգանունը

Հաշվառման
(գրանցման)
բնակության
վայրը

Ծննդյան
տարեթիվը

Անձնագրի
կամ ծննդյան
վկայականի համարը

Հիմնական
զբաղվածությունը

աշխատա-
վարձի
նշանակ-
ման
ամսա-
թիվը

աշխատա-
վայրը և
բնակության
վայրը

աշխատա-
վարձը
(կենսաթո-
շակի
չափը)

1.

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

այո/ոչ

   

Տեղեկություններ

Առանձնատուն   ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին)
և այլն
 
Առանձին
բնակարան
  Օժանդակ շինություններ (ամառանոց,
ավտոտնակ, անասնագոմ, մրգի
սառնարան և այլն)
 
Ժամանակավոր
շինություն
  Հողամասեր (ներառյալ
վարձակալվածը)` նշել չափը,
հողատեսքը, կարգը և հողի հարկի
չափը
 
Հանրակացարան   Անասուն` նշել ունեցած բոլոր
տեսակները և քանակը
 
Տնակ   Ավտոմեքենա (անձնական, ծառայո-
ղական կամ լիազորագրով օգտա-
գործվող)` նշել մակնիշները,
արտադրման տարեթիվը, տեխնի-
կական զննման ամսաթիվը
 
Վթարային
բնակարան
(3-րդ, 4-րդ
աստիճանի)
 
Անօթևան   Գյուղտեխնիկա` նշել մակնիշը և
տեսակը
 
և այլն   Այլ եկամուտներ (առևտրային
գործունեություն) և այլն
 

Սենյակների թիվը ___ ընդհանուր բնակտարածությունը քառ. մետր

Բնակարանի ինքնարժեքը` գույքաթերթով (կադաստրով)` ______ դրամ

Կոմունալ
հարմարությունների
առկայությունը

այո/ոչ

աբոնենտի
գրքույկի N

 

Կենցաղային սարքերի
առկայությունը

Մակնիշը

Արտա-
դրման
տարե-
թիվը

Էլեկտրականություն     Սառնարան    
Կենտրոնացված
ջեռուցում
    Հեռուստացույց
(գունավոր,
արտասահմանյան)`
էկրանի անկյունագիծը
   
Ջեռուցման համակարգ     Աուդիո/վիդեո համակարգեր    
Բնական գազ     Համակարգիչ    
Հեռախոս     Պարաբոլիկ ալեհավաք    
Ջրաչափ     Բջջային հեռախոս    
  Տեսախցիկ    

Ներկայացնում եմ հետևյալ
փաստաթղթերի պատճենները`

 

Համաձայն ենք
(ընտանիքի չափահաս
անդամներ)

ստորագրու-
թյունները

1.      
2.      
3.      

 Հայտարարագիրը լրացնող` Գործակալության աշխատող`

__________ _____________________
(ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

__________ _____________________
(ստորագրությունը)     (անունը, հայրանունը, ազգանունը)

_____ _______________ 200   թ.

_____ _______________ 200   թ.

Սույն դիմում-հայտարարագիրը պահվում է սոցիալական ծառայությունների ______________
___________ տարածքային գործակալությունում:

Ձև N 2

ՀՀ _______________ մարզի ____________________ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

 
գործակալության ծածկագիրը

_______ Ն Պ Ա Ս Տ Ի  Գ Ո Ր Ծ

Սոցիալական անձնագրի համարը ________________________

Բնակության վայրը _________________________________________

Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը __________________

Հեռախոսահամարը ______________________

Նպաստը նշանակված է

1. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

3. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

4. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

5. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

6. ______________________________ ___ ____________ 200  թ-ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Նշումներ նպաստի գործի թերթերի մասին

 


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)

 


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)

 


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)

 


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)

 

Նշումներ նպաստի գործի թերթերի մասին


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)


__________________
գործի թերթերի թիվը
__________________
ամսաթիվը
__________________
(ստորագրությունը)

Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին

Հաշվառումից հանել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Վճարված է մինչև ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Հաշվառել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Նշանակել ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Հաշվառումից հանել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Վճարված է մինչև ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Հաշվառել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Նշանակել ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Հաշվառումից հանել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Վճարված է մինչև ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Հաշվառել
_____________

(ամսաթիվը)
____________________________

(հիմքը)

ընտանեկան
նպաստը ______________________

(չափը)

Նշանակել ________________

(ամսաթիվը)

Կ. Տ.

____________________________

(ստորագրությունը)

Ձև N 3

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի __________________________________ ընտանիքին

(անունը, հայրանունը, ազգանունը)

բնակության վայրը ___________________________________________

մինչև 18 տարեկան անդամները ______, սոցիալական անձնագիր N __________,
անապահովության միավորը _____________
նշանակել ընտանեկան նպաստ` վճարելով _________ դրամ:

Վճարել սկսած ____ ________________ 200  թ-ից:

Հաշվարկը կատարեց

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Գործակալության պետ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

Կ. Տ.

Ձև N 4

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

սոցիալական ծառայությունների ________________ տարածքային գործակալությանը տրամադրած` Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տվյալների կիրառման մասին

Ցուցակը Ընդհանուր
ցուցակների
թիվը
Զրոյացված են Չեն զրոյացվել Զոհվածի
ընտանիքը
Ծանոթա-
գրություն
(չունեն)
նպաս-
տը
ոչ
նպաս-
տը
նպաս-
տը
ոչ
նպաս-
տը
Պետավտոտեսչություն              
Ձեռնարկատեր              
ՍՊԸ              
Ամուսնություն              
Ամուսնալուծություն              
Մահացած              
Մաքսային              
Էլեկտրաէներգիա              
Հեռախոս              
Ընդամենը              

Սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալության պետ


_____________
(ստորագրությունը)


____________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

 

Կ. Տ.

Ձև N 5

__________________ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի ________________________________________ ընտանիքին _____

(անունը, հայրանունը, ազգանունը)

սոցիալակամ անձնագրի N __ , միավորը __ , մինչև 18 տարեկան անձանց թիվը ____

դադարեցնել նպաստի վճարումը, քանի որ ընտանիքի անապահովության միավորը կազմում է _____:

Սպասարկող աշխատող

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

Գործակալության պետ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

 

Կ. Տ.

Ձև N 6

__________________ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն

Վ Ե Ր Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ի  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200   թ. _________________ -ի N_______ որոշման`

քաղաքացի ___________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքին

Սոցիալական անձնագրի N _________________ , բնակության վայրը _______________
______________________________________________________________

միավորը` __ , մինչև 18 տարեկան անձանց թիվը ____ , __________________________

(վճարման ենթակա գումարը, ամիսները)

______________________________________________________________

կտրման գիծ

______________________ վճարող մարմին

Սոցիալական ծառայությունների __________________ տարածքային գործակալություն

Վ Ե Ր Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ի  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200   թ. _________________ -ի N_______ որոշման`

քաղաքացի ___________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքին

Սոցիալական անձնագրի N _________________ , բնակության վայրը _______________
______________________________________________________________

միավորը` __ , մինչև 18 տարեկան անձանց թիվը ____ , __________________________

(վճարման ենթակա գումարը)

______________________________________________________________

(ամսվա վճարման ցուցակի էջի համարը և ցուցակում հերթական համարը)

Վճարել _________________ ամիսների համար վերահաշվարկված

(ամիսների անվանումները)

գումարը` ընդամենը _______________________ դրամի չափով:

Աշխատող

______________
(անունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

Գործակալության պետ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ստացա ______________ ,

(գումարը)

____________________________
(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

___________
(անձնագրի համարը)

Վճարեց

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

______________________________________________________________

կտրման գիծ

Վերադարձվում է ____________________ գործակալությանը

Վ Ե Ր Ա Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ի  Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

Սոցիալական անձնագրի N ________________________ ,

______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________

(ամսվա վճարման ցուցակի էջի համարը և ցուցակում հերթական համարը)

Վճարված գումարը _________ , _____________________ ամիսների համար

(ամիսների անվանումները)

Վճարող մարմնի աշխատող

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

 

Կ. Տ.

Ձև N 7

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

սոցիալական ծառայությունների ___________ տարածքային գործակալության կողմից 200  թ. _________ ամսվա վճարման ցուցակներում ընտանիքի չստացած նպաստի ու միանվագ դրամական օգնության գումարի վերականգնման և ընտանիքի անապահովության միավորի զրոյացման մասին

NN
 ը/կ

 

 

Պատճառը

 

 

Նպաստի և միանվագ դրամական օգնության գումարը (վերականգնվող)

Անապահովության միավորը (զրոյացվող)

նպաստ

հրատապ օգնություն

ընդամենը գումարի չափը

ընտանիքի թիվը

գումարի չափը

ընտանիքի թիվը

գումարի չափը

ընտանիքի թիվը

գումարի չափը

1.

Գործակալության սխալ

 

 

 

 

 

x

x

2.

Նպաստի գործի տեղափոխություն

 

 

 

 

 

 

 

3.

Դատարանի որոշում

 

 

 

 

 

 

 

4.

Համակարգի աշխատողի մեղք

 

 

 

 

 

 

 

5.

Հարգելի պատճառով չստացված

 

 

 

 

 

 

 

6.

Միայնակ կենսաթոշակառուի մահ

 

 

 

 

 

 

 

7.

Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն

 

 

 

 

 

 

 

8.

Երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնություն

 

 

 

 

 

 

 

9.

Հուղարկավորության կապակցությամբ միանվագ դրամական օգնություն

 

 

 

 

 

 

 

10.

Գործակալության կողմից վերականգնված (զրոյացված), այդ թվում (11+...+20)

 

 

 

 

 

 

 

11.

«ՈՉ» (բարեկեցիկ)

 

 

 

 

 

 

 

12.

«02» (ավտոմեքենա)

 

 

 

 

 

 

 

13.

«01» (6 ամսով զրկված)

 

 

 

 

 

 

 

14.

«03» (անհատ ձեռնարկատեր)

 

 

 

 

 

 

 

15.

«04» (կամավոր հրաժարված)

 

 

 

 

 

 

 

16.

«05» (էլեկտրաէներգիա)

 

 

 

 

 

 

 

17.

«06» (մաքսային)

 

 

 

 

 

 

 

18.

«08» (առևտրային կազմակերպության հիմնադիր)

 

 

 

 

 

 

 

19.

«09» (հեռախոս)

 

 

 

 

 

 

 

20.

«10» (անշարժ գույք)

 

 

 

 

 

 

 

21.

Ընդամենը (1+...+10)

 

 

 

 

 

 

 

Գործակալության պետ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

____ ______________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Նախարարության աշխատող

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200  թ.

 

Կենտրոնի աշխատող

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

 

____ ______________ 200  թ.

Ձև N 8

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

բնակության վայրը փոխող ընտանիքի ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստանալու մասին

Տրվում է

_________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________
(բնակության վայրը)

սոցիալական անձնագիրը _______, որ ընտանիքը լրիվ կազմով _______________________ ,

(ընտանիքի անդամների թիվը)

որից ____-ը 18 տարին չլրացած երեխաներ, __________ գործակալության կողմից

տրվել է ___________________________________ և ստացել է

(սոցիալական անձնագրի դուրսգրման պատճառը)

ընտանեկան նպաստ ____________________ դրամ`

(նշել բառերով)

 

մինչև 200 _թ. ___________________ ամիսը ներառյալ,

(նշել բառերով)

միանվագ դրամական օգնություն _________________ դրամ`

(նշել բառերով)

 

մինչև 200 _թ. ___________________ ամիսը ներառյալ:

(նշել բառերով)

Նոր բնակության վայրում ենթակա է վճարման ____________________________

(նշել բառերով)

ամիսների համար______________________________ դրամի չափով:

(նշել բառերով)

Ենթակա չէ վճարման ______________________________ ամիսը (ամիսները):

(նշել բառերով)

Սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալության պետ


______________
(ստորագրությունը)


_____________________
(անունը, ազգանունը)

սպասարկող աշխատող

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

____ _________________ 200  թ.

Կ. Տ.

Ես` _____________________________________________ , 200  թ. _____________

(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

__ ին ստացա տեղեկանքը և տեղեկացված եմ, որ 21 օրացուցային օրվա ընթացքում մինչև ___ _________ 200  թ. նոր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում չհաշվառվելու դեպքում իմ ընտանիքին` նախկին բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նշանակած և չվճարած ընտանեկան նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը չեմ կարող ստանալ:

_______________________

(ստորագրություն)

Ձև N 9

Ց ՈՒ Ց Ա Կ

___________ գործակալության 200 _թ. ______________ եռամսյակում հրատապ օգնության համար դիմած ընտանիքների

NN ը/կ

Անունը, հայրանունը, ազգանունը

Սոցիա-
լական
անձնագրի համարը

Բնակու-
թյան
վայրը

Փաստա-
գրման ամսաթիվը

Փոստը

Միավորը

Մինչև 18
տարեկան անձանց
թիվը

Ընթացիկ գումարը
(դրամ)

Սոցիա-
լական աջակցու-
թյան
խորհրդի
եզրակա-
ցությունը

Ծանո-
թա-
գրու-
թյուն

1.

Հակոբյան Արամ Կ.

111111

Կուզնեցովի 14/1

17.04.2002 թ.

1

31.25

 

7000

բավարարել

 

2.

Հակոբյան Արամ Պ.

111112

Կուզնեցովի 14/2

26.04.2002 թ.

2

31.23

5

7000

մերժել

 

Առաջարկում եմ ընդգրկել

ընտանիք`

դրամ գումարով:

Կարգադրություն N

Ընդգրկել 1 ընտանիք:

Վճարել 7000 դրամ

Խորհրդի նախագահ

_________
(ստորագրությունը)

____________
(անունը, ազգանունը)

Գործակալության պետ

_________
(ստորագրությունը)

____________
(անունը, ազգանունը)


___ ___________ 200  թ.

Կ. Տ.

Ձև N 10

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հրատապ օգնության նշանակման մասին

Քաղաքացի _________________ բնակության վայրը ________________ սոցիալական անձնագիրը ________

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Կարգադրություն N

200_թ. ____________ ամսվա
համար վճարել _________ դրամ:
Անապահովության միավորը` ____
Հաշվարկը կատարեց __________

(ստորագրություն)Գործակալության պետ _________

(ստորագրություն)

Ձև N 11

Ց ՈՒ Ց Ա Կ

բնակավայրի
անվանումը

___________ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ____ ԵՎ
ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ՆՊԱՍՏԻ ՈՒ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ (ԱՌԱՆՑ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ) ՎՃԱՐՄԱՆ

ՆՊԱՍՏՆԵՐ _ _ 200  թ.
Գործակալություն 001
Վճարող/մասնաճյուղ


ԸՆԴԱՄԵՆԸ` 4 էջ, էջ 1


001 Վճարող մարմնի մասնաճյուղ


ԸՆԴԱՄԵՆԸ` 4 էջ, էջ 1

Բնակության
վայրը
Անունը, ազգանունը,
հայրանունը
Սոցիա-
լական
քարտի
համարը
Սոցիա-
լական
անձնա-
գրի
համարը
Անձնագրի
սերիան,
համարը
Անցած ամիսների Հունվար ամսվա   NN
ը/կ
Սոցիալա-
կան
անձնա-
գրի
համարը
Անցողիկ
գումարը
(դրամ)
Հունվար
շենքը բնակա-
րանը
գումարը
(դրամ)
ստորա-
գրու-
թյունը
ստորա-
գրու-
թյունը
գումարը
(դրամ)
ստորա-
գրու-
թյունը
օրը ստորա-
գրու-
թյունը
գումարը
(դրամ)
օրը
    Անահիտ Աղաջանյան Ա.   691587   ***     7000       1. 691687   7000  
    Անահիտ Աղաջանյան Հ.   691798   ***     11000       2. 691798   11000  
    Անահիտ Աղաջանյան Մ.   852316   ***     11500       3. 852316   11500  
                          4.        
                          5.        
                          6.        
                          7.        
                          8.        
                          9.        
                          10.        
                          11.        
                          12.        
                          13.        
                          14.        
                          15.        
                          16.        
  58   ***   29500     *** 29500  

Էջում ընդամենը 22 ընտանիք` 175000 դրամ:
Վերահաշվարկի կարգադրությամբ հետ է պահվել   դրամ:
Ընդամենը վճարվել է`         ընտանիք`         դրամ:

Ընդամենը` 3 ընտանիք` 29500 դրամ:
Վերահաշվարկի կարգադրությամբ հետ է պահվել   դրամ:
Վճարվել է`         ընտանիք`         դրամ:

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ձև N 12

Ց ՈՒ Ց Ա Կ

բնակավայրի
անվանումը

___________ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ____ ԵՎ
ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ

ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ _ _200 թ.
Գործակալություն 001
Վճարող մարմնի մասնաճյուղ


ԸՆԴԱՄԵՆԸ` 4 էջ, էջ 1


001 Վճարող մարմնի մասնաճյուղ


ԸՆԴԱՄԵՆԸ` 4 էջ, էջ 1

Բնակության
վայրը
Անունը, ազգանունը,
հայրանունը
Սոցիա-
լական
քարտի
համարը
Սոցիա-
լական
անձնա-
գրի
համարը
Անձնագրի
սերիան,
համարը
Անցած ամիսների Հունվար ամսվա   NN
ը/կ
Սոցիալա-
կան
անձնա-
գրի
համարը
Անցողիկ
գումարը
(դրամ)
Հունվար
շենքը բնակա-
րանը
գումարը
(դրամ)
ստորա-
գրու-
թյունը
ստորա-
գրու-
թյունը
գումարը
(դրամ)
ստորա-
գրու-
թյունը
օրը ստորա-
գրու-
թյունը
գումարը
(դրամ)
օրը
    Աղաջանյան Անահիտ Ա.   691687   ***     7000       1. 691687   7000  
    Աղաջանյան Անահիտ Հ.   691798   ***     7000       2. 691798   7000  
    Աղաջանյան Անահիտ Մ.   852316   ***     7000       3. 852316   7000  
                          4.        
                          5.        
                          6.        
                          7.        
                          8.        
                          9.        
                          10.        
                          11.        
                          12.        
                          13.        
                          14.        
                          15.        
                          16.        
      ***   21000     *** 21000  

Էջում ընդամենը 22 ընտանիք` 88000 դրամ:
Վերահաշվարկի կարգադրությամբ հետ է պահվել   դրամ:
Ընդամենը վճարվել է`         ընտանիք`         դրամ:

Ընդամենը` 3 ընտանիք` 21000 դրամ:
Վերահաշվարկի կարգադրությամբ հետ է պահվել   դրամ:
Վճարվել է`         ընտանիք`         դրամ:

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ

______________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

Ձև N 13

Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ

Օրինակ

ԴԻԼԻՋԱՆԻ

գործակալություն

 

12.01.2002 թ.

  Վճարող մարմին

N

255

 
  Վճարման ցուցակ

Անցողիկ և

Հունվար

 
  Գործերի թիվը  

229

 
  Անձանց թիվը  

643

 
  Էջերի թիվը  

9

 
  Անցողիկ գումարը  

 

 
  Հունվար  

1874500

 

էջը

Գործերի թիվը

Անձանց
թիվը

Անցողիկ գումարը
_____ (դրամ)

Հունվար

1.

27

85

 

229500

2.

28

63

 

200500

3.

28

87

 

236500

4.

27

66

 

201000

5.

28

65

 

203500

6.

28

96

 

250000

7.

28

69

 

209500

8.

28

92

 

244000

9.

7

20

 

52000

Հանձնեցի` Ընդունեցի`

Գործակալության պետ

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

Վճարող մարմնի ղեկավար

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

 

___ ____________ 200  թ.

___ ____________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Կ. Տ.

Ձև N 14

Փ Ո Խ Ա Դ Ա Ր Ձ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Կ Տ

____________________ վճարող մարմնի _____________ ___ և սոցիալական ծառայությունների ______________ տարածքային գործակալության միջև _______ __ ամսվա ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության գումարների փոխհաշվարկի մասին

 

Ամսա-
թիվը

Ընտանեկան
նպաստը

Հրատապ
օգնությունը

Ընդա-
մենը

պարտք
վճարումից
առաջ

Վճարող մարմինը`
գործակալությանը

 

 

 

 

Գործակալությունը`
վճարող մարմնին 

 

 

 

 

Ֆինանսավորվել է,
այդ թվում`

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

Հետգանձում

 

 

 

 

 

Վճարում (սկիզբ-վերջ)
այդ թվում`

 

 

 

 

 

1. Ամսվա վերջ

 

 

 

 

 

2. Ամսվա սկիզբ

 

 

 

 

 

Հետ վերադարձ

 

 

 

 

 

պարտք
վճարումից
հետո

Վճարող մարմինը`
գործակալությանը

 

 

 

 

Գործակալությունը`
վճարող մարմնին

 

 

 

 

Պարտքի գումարը նշել բառերով _______ ___________________________

______________ վճարող մարմնի Սոցիալական ծառայությունների տարածքային

ղեկավար

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

գործակալության պետ

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

Հաշվապահ

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

Պատասխանատու աշխատող

________
(ստորագրություն)

__________
(անունը, ազգանունը)

 

___ ____________ 200  թ.

___ ____________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Կ. Տ.