Գլխավոր տեղեկություն
Համար
N 844
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.12.2006-17.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.590
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2002 թվականի N 844
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

գ) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

դ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).

ե) մաքսային փոխադրողի գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային և ազատ մաքսային պահեստներում (այսուհետև` մաքսային պահեստներ) ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային պահեստներ կազմակերպելու և դրանցում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

4. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

5. Մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգի պահանջներին համապատասխան տարածքի (այսուհետև` մաքսային պահեստ) առկայությունը:

6. Կազմակերպիչը պետք է ապահովի`

ա) մաքսային պահեստների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

բ) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային պահեստների տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար.

գ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պատրաստումը կամ ցանկապատումը, ինչպես նաև մաքսային պահեստների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային պահեստների և հրապարակների տարածքում իրականացվի միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային պահեստներում գտնվող ապրանքները վնասելը.

դ) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ), կապի և այլ միջոցների առկայությունը, դրանց` տեխնիկական պահանջներին համապատասխանությունը.

ե) մաքսային մարմինների համար համապատասխան տարածքներ և պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

զ) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը:

7. Ազատ և բաց մաքսային պահեստների տարածքը պետք է լինի առնվազն 1000, իսկ մասնագիտացված և փակ մաքսային պահեստների տարածքը` առնվազն 200 քառ. մետր:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային պահեստի մակերեսը և տեսակը.

բ) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) մաքսային պահեստի տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

դ) մաքսային պահեստների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

ե) մաքսային պահեստների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի վերաբերյալ պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

զ) հրդեհային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ը) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

թ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

(8-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

9. Լիցենզիան տրվում է սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացվելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

(9-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

10. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 9-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացրած օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:

12. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են, և սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

13. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

16. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է գործունեության իրականացման` մաքսային պահեստ կազմակերպելու վայրը փոխելու համար, ապա լիցենզավորող մարմին է ներկայացնում միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված պահանջները և չափանիշները բավարարող` սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:

17. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

18. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի քննարկում լսումների կարգով:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

19. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման,

բ) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելու,

գ) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտվելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու,

դ) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումներ կատարվելու,

ե) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելու, գրավ դրվելու կամ օտարվելու,

զ) տարեկան պետական տուրքի չվճարման դեպքերում,

է) լիցենզավորված անձի դիմումի համաձայն,

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

20. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:

21. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:

22. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման մասին որոշում է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:

23. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

24. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվող նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն կարգի 19-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:

(24-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

25. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ կերպով լիցենզավորված անձին չի հայտնում:

26. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`

ա) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

գ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.

դ) եթե կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 19-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

զ) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակվել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

27. Սույն կարգի 26-րդ կետի «ա», «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:

28. Սույն կարգի 26-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

29. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

30. Սույն կարգի 26-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 26-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում` լուծարման օրվանից:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային փոխադրողի գործունեություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անձինք (այսուհետև` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետության մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետև` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին, որի իրականացման համար անհրաժեշտ է մաքսային ապահովումների միջոցների կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

ա) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

բ) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) տրանսպորտային միջոցների սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) կազմակերպչին պատկանող կամ վարձակալված տրանսպորտային միջոցների ցանկը և տեխնիկական անձնագրերի պատճենները, որոնցով կատարվելու են փոխադրումները.

ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

զ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

(5-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Լիցենզիան տրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը:

Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

(6-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

7. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 6-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

8. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:

9. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, և դրա մասին սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկացվել է հայտատուին, և վերջինս չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային պահեստների համար նախատեսվող տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

10. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

14. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

15. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մասին որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի քննարկում` լսումների կարգով:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`

ա) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման,

բ) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելու,

գ) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտվելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու,

դ) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումներ կատարվելու,

ե) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելու, գրավ դրվելու կամ օտարվելու,

զ) տարեկան պետական տուրքի չվճարման դեպքերում,

է) լիցենզավորված անձի դիմումի համաձայն,

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

17. Լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:

18. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

19. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման մասին որոշում է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:

20. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

21. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն կարգի 16-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:»:

(21-րդ կետը լրաց. 19.10.06 N 1548-Ն)

22. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ` ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:

23. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`

ա) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

բ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

գ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.

դ) եթե կազմակերպիչը լուծարվել է.

ե) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 16-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

զ) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակվել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

24. Սույն կարգի 23-րդ կետի «ա», «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:

25. Սույն կարգի 23-րդ կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

26. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում առնվազն 5 օր առաջ կազմակերպչին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը:

Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

27. Սույն կարգի 23-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 23-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում լուծարման օրվանից:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________
(գործունեություն իրականացնելու (մաքսային պահեստի գտնվելու) վայրը)

 

Տրված է ________  _________________  ________ թ.

 

Գործողության ժամկետը __________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

___________________________________________________________________
(գործունեություն իրականացնելու (մաքսային պահեստի գտնվելու) վայրը)

 

Տրված է ________  _________________  ________ թ.

 

Գործունեության ժամկետը __________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 22-ի N 844 որոշմամբ

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________
(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

 

Տրված է ________  _________________  ________ թ.

 

Գործունեության ժամկետը __________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

______________________________
(ստորագրությունը)

______________________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան