Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Համաձայնագրի 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս պետք է ունենա հատուկ փաստաթուղթ, որը ցույց կտա իր կարգավիճակն ու պաշտոնական թղթակցությունը կազմող տեղերի քանակը, պետք է օգտվի գտնվելու վայրի պետության պաշտպանությունից, անձնական անձեռնմխելիությունից, գտնվելու վայրի պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվեցուցակային զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունքից և ենթակա չէ կալանքի կամ ձերբակալության, պարտավոր է պահպանել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը և չմիջամտել նրա ներքին գործերին»:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Արձանագրության մասնակից պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալուց հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 27-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր քարտուղարությունում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|