Գլխավոր տեղեկություն
Համար
N 1820-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2007-09.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ.65
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1820-Ն

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ (ՆԵՐԱՌՅԱԼ) ԾՆՎԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տալ քսանհինգ հազար դրամ ամենամսյա հավելում:

(1-ին կետը խմբ. 16.11.06 N 1622-Ն)

2. «Պետական կենսաթոշակների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն կենսաէո'ակ նշանակող և վճարող մարմիններին` սույն որոշման 1-ին կետում նշված հավելումը վճարել յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա կենսաթոշակի հետ` ընդհանուր գումարով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 25
Երևան