Գլխավոր տեղեկություն
Համար
N 319
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.1999-28.01.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 1999 թվականի N 319

 

ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
մայիսի 18-ի N 319 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի

 

Գ. Գյուրջյան

- ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Քալանթարյան

- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Բարխուդարյան

- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար

Լ. Բարսեղյան

- ԻԿՕՄՕՍ-ի ազգային հանձնաժողովի նախագահ

U. Եսայան

- Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ

Լ. Իգիթյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության բաժնի պետ

Լ. Խաչատրյան

- Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի վարիչ

Հ. Հակոբյան

- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Վ. Հարությունյան

- Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության նախագահ

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ Նախագահի խորհրդական

U. Մինասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության և գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ

Գ. Սարգսյան

- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Հ. Սիմոնյան

- ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հայկական հուշարձանների համահավաքի գլխավոր խմբագիր

Վ. Վարդանյան

- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կերպարվեստի, թանգարանների և գրադարանների հարցերի վարչության պետ

Կ. Ղաֆադարյան

- ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան