«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1584-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՊԱՐԻ, ԲԱՂԱՆԻՍԻ, ՈՍԿԵՎԱՆԻ ԵՎ ԿՈԹԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության միջոցներով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի և Կոթիի գյուղական համայնքների հողերի ոռոգման նպատակով կառուցվող ջրագծի համար ընտրված ծրագծի 10 կմ երկարությամբ հատվածն անցնում է շինարարական աշխատանքների իրականացման և փայտանյութի մթերման համար բարդ ռելիեֆային դիրք ունեցող անտառներով, որտեղ բացակայում են անտառտնտեսական ճանապարհները և մինչև ջրագծի շինարարական աշխատանքներն սկսելը նշված անտառից փայտանյութի մթերումն ու տեղափոխումը բնապահպանական և տնտեսական տեսակետից նպատակահարմար չէ և էականորեն կավելացնի շինարարության ժամկետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի և Կոթիի գյուղական համայնքների հողերի ոռոգման նպատակով կառուցվող ջրագծի (այսուհետ` ջրագիծ) 10 կմ երկարությամբ հատվածն անցնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական անտառային հողերի տարածքով.
բ) մթերման ենթակա է ծրագծի տակ ընկնող` հաշվառված 1560 խոր. մետր բնափայտի պաշարի 30 - 40 տոկոսը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) թույլատրել ջրագծի շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությանն սկսել շինարարական աշխատանքները և շինարարական աշխատանքներին զուգընթաց ապահովել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված փայտանյութի մթերումը.
բ) ջրագծի հարակից անտառների պահպանության և վերարտադրության անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի միջոցների հաշվին` շինարարական աշխատանքներին զուգընթաց:
3. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ազատել բնօգտագործման վճարներից` ծրագծի տակ ընկնող` չմթերված փայտանյութի մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|