Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.71
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607063

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 7-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 22-ի «Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում վիճակահանություններ անցկացնելու և քվեարկության արդյունքների ամփոփման հերթականությունը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 1.1 կետի`

ա) «քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամներին» բառերը փոխարինել «քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների էջերը ստորագրող հանձնաժողովի անդամներին» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Հանրապետության Նախագահի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Ազգային ժողովի կամ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են հանրաքվեի քվեարկության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները.»:

2.1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.2 ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին, իսկ համապետական ընտրությունների ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված հանձնաժողովի անդամները` վիճակահանությամբ որոշված հերթափոխով, իրականացնում են անցկացվող ընտրությունների (ընտրության և հանրաքվեի) ընտրողների (քվեարկության մասնակիցների) գրանցումը, քվեաթերթիկների և քվեարկության ծրարների հատկացումը, քվեարկության ծրարների կնքումը և քվեատուփերի հսկումը.»:

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան