Գլխավոր տեղեկություն
Համար
N 1646-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1646-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը սահմանելու մասին» N 184-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 2-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 22
Երևան