Գլխավոր տեղեկություն
Համար
N 314
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.11.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.1998

040.0314.26.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1998 թվականի N 314
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

1.2. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

1.3. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

1.4. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

1.5. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

1.6. (կետն ուժը կորցրել է 02.11.98 N 676)

2.1. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում վերակազմավորել «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

2.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

2.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում` առաջին ամսում վճարելով ոչ պակաս, քան գումարի 25 տոկոսը, երկրորդ ամսում ոչ պակաս, քան 30 տոկոսը:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Վանաձորի «Քվանտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցնող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

3.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 560, 1997 թվականի մայիսի 20-ի N 138 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 253 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11.2-րդ կետում «Արաբկիրի» բառը փոխարինել «Շենգավիթի» բառով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան