«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 նոյեմբերի 2006 թ. |
N 691-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ՝ կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. կանոնակարգ 15-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Թիվ 19 (օրական) հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:
Ֆայլի անվանումը պետք է ունենա թվային «թթթթթ_19.xls» ֆորմատը, որտեղ թթթթթ-ն հաշվետվությունն ուղարկող վարկային կազմակերպության թվային կոդն է, 19-ը՝ թիվ 19 հաշվետվության նույնացուցիչը:
Թիվ 19 (օրական) հաշվետվությունը կազմելիս պետք է հետևել աղյուսակում բերված կանոններին.
Հ/Հ |
Անվանում |
Տեսք |
1 |
Վարկային կազմակերպության կոդը և անվանումը |
5թ և 50տթ |
2 |
Ամսաթիվը |
2թ/2թ/2թ |
3 |
Ժամանակահատվածը |
1թ |
4 |
Գրառման համարը (N) |
2թ |
5 |
Գործարքի տեսակը |
1թ/1թ/[1թ] |
6 |
Գործարքի արժույթները (սակարկվող/գնանշող) |
3տ/3տ |
7 |
Առքի ծավալը (արտարժույթով) |
թվային |
8 |
Առքի միջին կշռված փոխարժեքը |
թվային |
9 |
Վաճառքի ծավալը (արտարժույթով) |
թվային |
10 |
Վաճառքի միջին կշռված փոխարժեքը |
թվային |
Աղյուսակի պարզաբանումներ.
Աղյուսակում ընդունված են հետևյալ նշանակումները՝
տթ-տառաթվային, թ-թվային, տ-տառային, թ-տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:
Ամսաթիվը պետք է լրացված լինի «օր/ամիս/տարի» տեսքով: Այն դեպքերում, երբ վարկային կազմակերպությունն աշխատել է ոչ աշխատանքային օրերին, ապա այդ օրերին իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են որպես ոչ աշխատանքային օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 14:30-ից հետո իրականացված գործարքներ:
«Ժամանակահատվածը» տողի վրա մուտքագրվում է 1:
«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երեք պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ/[1թ]», որտեղ առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը, և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները՝
«1» - գործառնություններ վարկային կազմակերպությունների միջև,
«3» - գործառնություններ վարկային կազմակերպության տարածքում:
Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`
«1» - Սփոթ տեսակի գործառնություններ,
«2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):
Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար:
Օրինակ` 3/2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված վարկային կազմակերպության տարածքում սվոփ տիպի գործարք:
«Գործարքի արժույթներ» սյունակը պետք է լրացվի տարադրամների ISO կոդերի տեսքով, անգլերեն տառերով՝ օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ՝ առանց չակերտների (USD/AMD), ընդ որում, համարիչում գրվում է սակարկվող արժույթի նշանը, հայտարարում` գնանշող:
«Առքի ծավալ» և «Վաճառքի ծավալ» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:
«Առքի միջին փոխարժեք» և «Վաճառքի միջին փոխարժեք» սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները՝ յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾՈ*ԱՓՈ) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾՈ),
ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾՈ*ՎՓՈ) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾՈ), որտեղ՝
ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,
ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,
ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,
«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:
Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:
Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն՝ ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ՝ անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:
Մուտքագրվող տեղեկությունները չպետք է ընդհատվեն և պարունակեն դատարկ տողեր:
Սփոթ տիպի գործարքները հաշվետվության մեջ գրանցվում են գործարքի կնքման օրը:».
1.2. կանոնակարգ 15-ի 21-րդ կետի երկրորդ պարբերության «ռիսկերի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանում» բառերը փոխարինել «դրամավարկային քաղաքականության վարչություն» բառերով.
1.3. կանոնակարգ 15-ի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««31. Հաշվետվություն արտարժույթի առք և վաճառքի գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչություն՝ յուրաքանչյուր օր, մինչև ժամը 15:00-ը (հաշվետվությունը պետք է ներկայացնել Սի Բի Էյ Նեթ համակարգի միջոցով, իսկ Սի Բի Էյ Նեթ համակարգի խափանման դեպքում` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչների միջոցով):»:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|