Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 125-Ա

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ա որոշման 19.1-ին կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «01. «ՈԱՍ ԹՇ վարչություն» ՊՀ-ի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում» ծրագրով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2007 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. փետրվարի 9
Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 125-Ա որոշման

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ

NN
ը/կ

Ծրագրի, ենթածրագրի անվանումները

Աշխատանքների նկարագիրը

Ծրագրի, ենթա-
ծրագրի
արժեքը
(հազ. դրամ)

Ենթածրագրի
իրականացման
հետևանքով
հիդրոհանգույցում
առաջացող
արդյունքը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

 

«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում,

այդ թվում`

 

911790.0

 

 

1.

«Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանում

պետական հիմնարկի պահպանման ծախսերի իրականացում՝ համաձայն պահպանման ծախսերի նախահաշվի

41310.0

Հիմնարկն իրականացնում է նաև վերականգնողական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության գործառույթները:

 

2.

Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործում

հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող հիդրոհանգույցի շահագործում և պահպանում

270480.0

դեպի Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված ծավալի ապահովում

Ծառայությունները մատուցվում են հավատարմագրային կառավարչի կողմից` համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի:

3.

Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում,

այդ թվում՝

 

600000.0

 

Աշխատանքներն իրականացվելու են հավատարմագրային կառավարչի կողմից՝ համաձայն 17.08.2004 թ. NԾՁԲ-04/36 պայմանագրի:

 

 

3.1. «Արփա-Սևան» ջրատարի N 2 թունելի Եղեգիսի շինարարական բազայի վերականգնում

280000.0

Արդյունքում ստեղծվում է շինարարական տեղամաս, որը հնարավորություն է տալիս թունելի վերակառուցման աշխատանքների իրականացման դեպքում ապահովել աշխատանքների կազմակերպման առավելագույն մակարդակ:

 

 

 

3.2. «Որոտան-Արփա-Սևան» թունելի Ծովինարի տեղամասի ելքամասի բաց ջրանցքի նորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում

75000.0

Արդյունքում ապահովվում է թունելից դուրս եկող ջրի բնականոն ելքը, քայքայումից պաշտպանվում են հարակից տարածքները, ինչպես նաև ապահովվում է պնևմաանվավոր տրանսպորտի համար բնականոն մուտք դեպի թունել՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 

 

 

3.3. N 2 թունելի ՈՒՀ 187+50 - ՈՒՀ 279+00 հատվածի վերականգնում-վերակառուցում` «Եղեգիս» շինհրապարակից, այդ թվում՝

245000.0

Արդյունքում վերականգնվում է N 2 թունելի սկզբնամասի հատակը, ապահովվում են հաղորդակցության ուղիները՝ թունելի` առավել վատ վիճակում գտնվող հատվածների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար:

 

 

 

3.3.1. N 2 թունելի ՈՒՀ 187+50 - ՈՒՀ 246+20 հատվածում հակադարձ թաղի քայքայված հատվածների վերակառուցում (շուրջ 250 գծմ)

131000.0

Արդյունքում ապահովվում է երկաթուղային տրանսպորտի անցանելիությունը:

 

 

 

3.3.2. N 2 թունելի ՈՒՀ 246+20 - ՈՒՀ 248+20 հատվածում նեղծիր ռելսային գծերի և ուղետարանցային հանգույցների տեղադրում (շուրջ 2 կմ)

76000.0

 

 

 

 

3.3.3. N 2 թունելի ՈՒՀ 246+20 - ՈՒՀ 248+20 հատվածում սեղմված օդի խողովակաշարի մոնտաժում (շուրջ 2 կմ)

38000.0

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան