Գլխավոր տեղեկություն
Համար
N 465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.03.1999-10.11.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1998

040.0465.22.10.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

22 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 1997 թվականի N 465

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անշարժ գույքի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

2. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստր վարող պետական կառավարման մարմիններն անշարժ գույքի հաշվառումն իրականացնում են միասնական ծրագրերով նույնացված կադաստրային փաստաթղթերով` հաշվի առնելով հողերի, շենքերի, շինությունների հաշվառման տվյալների անհրաժեշտությունն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համար:

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն (մոնիտորինգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

4. Հաստատել`

ա) անշարժ գույքի հաշվառման կարգը (կցվում է).

բ) անշարժ գույքի կադաստրային գնահատման իրականացման կարգը (կցվում է.

գ) անշարժ գույքի պետական գրանցման կարգը (կցվում է).

դ) անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգը (կցվում է):

5. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» N 179 որոշման 2, 4, 5, 6, 7, 8, 9-րդ կետերը և որոշմամբ հաստատված պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթների 1-4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման ծառայությունների վերակառուցման մասին» N 337 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 490 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շինությունների գնահատման ընթացակարգի մասին» N 222 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում առկա անշարժ գույքը` (անկախ սեփականության ձևից) ենթակա է հաշվառման:

2. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է անշարժ գույքի առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ հավաք տվյալներ ստանալու, անշարժ գույքի գնահատման, քարտեզագրման և անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման համար:

3. Անշարժ գույքի հաշվառման օբյեկտ են`

ա) քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

բ) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը.

գ) համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը.

դ) ոչ պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

ե) օտարերկրյա պետություններին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և միջազգային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը.

զ) տիրազուրկ, լքված, բռնագանձված և բռնագրավված անշարժ գույքը:

4. Անշարժ գույքի հաշվառման ընթացքում անշարժ գույքը դասակարգվում է`

ա) ըստ սեփականության ձևերի.

բ) ըստ նպատակային նշանակության.

գ) ըստ որակի և քանակի.

դ) ըստ օգտագործման ձևերի.

ե) ըստ տեսքերի և տեսակների:

5. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

6. Անշարժ գույքի հաշվառման, ինչպես նաև գնահատման և պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների և միավորների: Կադաստրային տարածքները համապատասխանում են մարզային բաժանմանը և ընդգրկում մարզի վարչական սահմաններում գտնվող հողերը:

Կադաստրային տարածքները բաժանվում են կադաստրային ենթատարածքների, որոնք համապատասխանում են համայնքների վարչական սահմաններին և կադաստրային սեկտորներին, որոնք ընդգրկում են մարզի վարչական սահմաններում առկա, բայց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը:

Կադաստրային ենթատարածքներն ու սեկտորները բաժանվում են առանձին հողակտորների` միավորների: Կադաստրային տարածքների, ենթատարածքների և սեկտորների համար կազմվում են կադաստրային քարտեզներ:

Կադաստրային տարածքների և ենթատարածքների համար կազմվում են առանձին հաշվառման գրքեր:

Հաշվառման գրքերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվառման գրքերի լրացման մեթոդական ցուցումները տալիս է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

Կադաստրային տարածքներին, ենթատարածքներին, սեկտորներին և միավորներին տրվում է առանձին ծածկագիր: Ամրակայված գույքը կապվում է կադաստրային միավորի հետ, որի ծածկագիրը կադաստրային միավորի (հողամասի) ածանցյալն է:

Անշարժ գույքի ծածկագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Անշարժ գույքը ենթակա է քանակական և որակական հաշվառման:

8. Անշարժ գույքի քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի քանակական բնութագրումն է` արտահայտված մակերեսով և ծավալով, ըստ սեփականության ձևի, նպատակային նշանակության, օգտագործման ձևի և տեսքի:

Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է քարտեզագրման և այլ հանույթների իրականացման, նոր արտանկարումների, գույքագրման, ստուգիչ չափումների ընթացքում ու բնության մեջ կատարված փոփոխությունների հաշվառման հիման վրա:

9. Անշարժ գույքի որակական հաշվառումն անշարժ գույքի որակական բնութագրումն է` կախված հողի դասից, մեխանիկական կազմից, բերրիությունից, կուլտուր-տեխնիկական վիճակից և ամրակայված գույքի կառուցապատման տեխնիկական վիճակից, տեղադրությունից (գոտուց), հաղորդակցուղիների առկայությունից:

10. Անշարժ գույքի հաշվառման հիմնական փաստաթղթերն են`

ա) անշարժ գույքի հաշվառման գրքերը` համայնքների, մարզերի, հանրապետության.

բ) կադաստրային քարտեզները:

Կադաստրային քարտեզները, դրանց ձևերը, ճշտության աստիճանը և մասշտաբները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է`

ա) սկզբնական հաշվառում.

բ) ընթացիկ հաշվառում:

12. Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է`

ա) անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.

բ) կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները և սրբագրական արտանկարումները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.

գ) անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.

դ) սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության ներդրումը, հաշվառման գրքերում սկզբնական, ելակետային տվյալների լրացումը:

13. Անշարժ գույքի ընթացիկ հաշվառման նպատակն է`

ա) ընթացիկ տարում անշարժ գույքի նպատակային նշանակության, օգտագործման ձևի, տեսքերի ու տեսակների, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերումը.

բ) անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային տվյալների լրացման, թարմացման և անընդհատության ապահովումը:

14. Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային (հաշվառման գրքերում) և գրաֆիկական (քարտեզագրական) փաստաթղթերում:

15. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից համայնքներին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) և մարզպետներին են տրամադրվում համայնքների և մարզերի հաշվառման գրքերում լրացված սկզբնական հաշվառման տվյալները, որոնց հիման վրա համայնքների ղեկավարները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) և մարզպետներն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելու նպատակով իրականացնում են անշարժ գույքի ընթացիկ հաշվառումը:

Անշարժ գույքի ընթացիկ հաշվառման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ փոփոխությունները`

ա) անշարժ գույքի սեփականության ձևի.

բ) անշարժ գույքի նպատակային նշանակության.

գ) հողատեսքերի, շենքերի, շինությունների տեսակների.

դ) հողատեսքերի, շենքերի, շինությունների չափսերի.

ե) համայնքների, մարզերի վարչական սահմանների.

զ) հողերի իրացման, բարելավման, բազմամյա տնկարկների (հիմնում, քանդում).

է) ոռոգելի և չորացված հողերի վիճակի.

ը) նոր անտառատնկումների և անտառահատումների թույլտվությունների.

թ) նոր հողօգտագործման, շենքի, շինության կառուցման, առկա անշարժ գույքի վերակառուցման.

ժ) անշարժ գույքի օգտագործման ձևի.

ժա) անշարժ գույքի որակական հատկանիշների:

16. Անշարժ գույքի հաշվառումն ընդգրկում է նաև անշարժ գույքի գույքագրումը: Անշարժ գույքի գույքագրումն ըստ անշարժ գույքի տեսքերի ու տեսակների, կատարվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների թարմացման նպատակով:

17. Անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության կազմման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նշված հաշվետվության հաստատումից հետո ստացված տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրում:

18. Անշարժ գույքի հաշվառման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 1. Անշարժ գույքի կադաստրային գնահատման նպատակն անշարժ գույքի որակական չափանիշներն ու տնտեսական գնահատականը սահմանելն է:

2. Անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է հողի հարկի և գույքահարկի գանձման նպատակով:

Անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` իր տարածքային մարմինների միջոցով:

3. Անշարժ գույքի որակական չափանիշներն արտահայտվում են հողի և ամրակայված գույքի բնական ու որակական հատկանիշներով, տեղադրման դիրքով (գոտիով)` կախված օգտագործման նպատակից:

4. Անշարժ գույքի տնտեսական գնահատականն արտահայտվում է հողի և ամրակայված գույքի արտադրական հնարավորություններով, բերրիությամբ, բնապահպանական և գործառնական նշանակությամբ, կառուցապատման, սոցիալական, տրանսպորտային, հաղորդակցուղիների հագեցվածությամբ:

5. Կադաստրային գնահատման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով հաշվառված անշարժ գույքը (անկախ սեփականության ձևից), այդ թվում` անավարտ (կիսակառույց) շինությունները և մելիորատիվ նախապատրաստվող հողերը:

6. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին:

7. Անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդիկաներին համապատասխան:

8. Համայնքներին, ոչ պետական ձեռնարկություններին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերը, շինությունները գնահատվում են նրանց կողմից ինքնուրույնաբար, հիմնվելով իրենց հաշվեկշիռներում այդ գույքի` սահմանված կարգով արտացոլված արժեքի վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդիկային համապատասխան:

10. Անշարժ գույքի գնահատման նպատակով հանրապետության տարածքը բաժանվում է անշարժ գույքի տեղադրության (դիրքի) տարածագնահատման գոտիների:

Տարածագնահատման գոտիները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Մելիորատիվ նախապատրաստվող հողը և ամրակայված գույքը (կիսակառույց շենքերը) գնահատվում են դրանք համապատասխան հողատեսքերի և շինությունների շարքը (ըստ ավարտվածության աստիճանի) դասելու միջոցով:

Մելիորատիվ նախապատրաստվող հողը և ամրակայված գույքը (կիսակառույց շենքերը) ըստ ավարտվածության աստիճանի հողատեսքերի և շինությունների շարքը դասելու տեխնիկական չափանիշներն ու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Անշարժ գույքի գնահատումը կատարում է անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը` անշարժ գույքի հաշվառման տվյալների հիման վրա: Նշված տվյալների բացակայության կամ հողամասի և ամրակայված գույքի փոփոխության դեպքում անշարժ գույքի գնահատումը կատարվում է գնահատման համար անհրաժեշտ տվյալները տեղում հավաքելուց ու անհրաժեշտության դեպքում չափագրումներից, կադաստրային հանույթներ կատարելուց հետո:

Տեղանքում (բնության մեջ) անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ հավաքելը, չափագրումները, կադաստրային հանույթներ կատարելը կարող են իրականացվել ինչպես անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի նախաձեռնությամբ, այնպես էլ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ օգտագործողի պահանջով:

13. Անշարժ գույքի չափագրումներ, կադաստրային հանույթներ կատարելու համար անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է նշված աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետից 15 օր առաջ դրա մասին գրավոր հայտնել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին:

Աշխատանքների կատարման ժամկետի մասին ծանուցագիրն ուղարկվում է անշարժ գույքի հասցեով, եթե անշարժ գույքի սեփականատերը մինչ այդ այլ հասցե չի ներկայացրել:

Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) իրավունք ունի ոչ ուշ, քան աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ դիմելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնին` աշխատանքների կատարման օրը կամ ժամը փոխելու համար: Փոխված ժամկետների մասին սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) գրավոր հայտնում է աշխատանքների կատարման համար սահմանված նոր ժամկետից 5 օր առաջ:

14. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների աշխատանքները կատարվում են սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) ներկայությամբ: Անշարժ գույքի չափագրման տվյալները, կադաստրային հանույթները լրացվում են հատուկ ձևաթղթի (անշարժ գույքի դասավորության ուրվագծի) վրա, որն ստորագրում են չափագրողը և անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը): Ստորագրելուց սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) հրաժարման դեպքում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը կազմում է դրա վերաբերյալ արձանագրություն:

Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) իրավունք ունեն չափագրման և գնահատման վերաբերյալ իրենց առարկությունները գրավոր ներկայացնելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի տարածքային մարմին կամ դրա վերադաս մարմին և պահանջելու նոր չափագրում:

Անշարժ գույքի նոր չափագրումը կատարվում է հողի կամ ամրակայված գույքի սեփականատիրոջ, օգտագործողի հաշվին (բացի անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի նախաձեռնությամբ կատարված չափագրումներից):

Եթե անշարժ գույքի նոր չափագրման ընթացքում անշարժ գույքի գնահատման արժեքը չափագրման անճշտության հետևանքով փոխվի, ապա նոր չափագրման և գնահատման համար սեփականատիրոջ, օգտագործողի կողմից մուծված վճարը նրան է վերադարձվում նոր գնահատման աշխատանքների ավարտից հետո` երկօրյա ժամկետում: Սեփականատիրոջ, օգտագործողի հաշվին է կատարվում նաև այն անշարժ գույքի չափագրումը, որի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) սահմանված ժամկետում չի մասնակցել չափագրման և գնահատման աշխատանքներին կամ չափագրման ընթացքում գրավոր առարկություններ չի ներկայացրել:

15. Եթե անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) չափագրումների համար սահմանված ժամկետում չեն մասնակցում այդ աշխատանքներին, ապա անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինն անշարժ գույքի չափագրումները կատարում է սեփականատիրոջ, օգտագործողի համաձայնությամբ, առանց նրանց մասնակցության` կազմելով դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

16. Եթե անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (նրանց ներկայացուցիչը) անշարժ գույքի գնահատման համար սահմանված ժամկետներում թույլ չեն տալիս իրականացնել չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքները, ապա անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինն իրավունք ունի անշարժ գույքի դասավորության ուրվագիծը կազմելու առանց սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) մասնակցության` ելնելով առկա այն տվյալներից, որոնք հնարավոր է ձեռք բերել առանց հողամաս կամ շինություն մուտք գործելու` նախօրոք կազմելով համապատասխան արձանագրություն:

17. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինն իրավունք ունի`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) մասնակցությամբ կատարելու հողամասերի, շենքերի, շինությունների անհրաժեշտ չափագրումներ.

բ) անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելու անշարժ գույքի սեփականատիրոջից, օգտագործողից (նրանց ներկայացուցչից) և նրանց համաձայնությամբ մուտք գործելու հողամաս կամ շինության առանձին տարածքներ:

18. Անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների կատարման աշխատանքների ժամանակ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է`

ա) անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի (նրանց ներկայացուցչի) պահանջով ներկայացնել իր ծառայողական վկայականը.

բ) աշխատանքները կատարել ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում.

գ) աշխատանքները կատարելիս չվնասել սեփականատիրոջ, օգտագործողի գույքը.

դ) չափագրման արդյունքների մասին տեղեկացնել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին (նրանց ներկայացուցչին).

ե) չհրապարակել անշարժ գույքի չափագրման ընթացքում իրեն հայտնի դարձած անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները:

19. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողն իրավունք ունի`

ա) ծանոթանալու անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների և գնահատման վերաբերյալ բոլոր տվյալներին.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին չտրամադրելու նրանց գործառույթներին չառնչվող փաստաթղթեր, թույլ չտալու իրականացնել անշարժ գույքի չափագրման, գնահատման աշխատանքներին չառնչվող գործողություններ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու հասցված վնասի փոխհատուցում:

20. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը կամ նրանց ներկայացուցիչը պարտավոր է`

ա) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին թույլ տալ սահմանված ժամկետներում անարգել իրականացնել սեփականության իրավունքով նրան պատկանող կամ օգտագործման հանձնված հողամասի կամ շինության չափագրումը, մասնակցել դրա աշխատանքներին.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացուցչին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր անշարժ գույքի փաստացի կատարված որակական և քանակական փոփոխությունների վերաբերյալ.

գ) չխոչընդոտել անշարժ գույքի չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքները:

21. Անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը կարող է անշարժ գույքի գնահատման արդյունքները գանգատարկել անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող վերադաս մարմնին, որը պարտավոր է գանգատին պատասխանել այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Գանգատի վերաբերյալ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող վերադաս մարմնի պատասխանն անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով:

22. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ընդունած որոշման ու անշարժ գույքի գնահատման տվյալների գանգատարկումը հիմք չի հանդիսանում սեփականատիրոջ, օգտագործողի կողմից հողի հարկի և գույքահարկի չմուծման համար:

23. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը պարտավոր է սահմանված կարգով փոխհատուցել անշարժ գույքի սեփականատիրոջը, օգտագործողին, պետությանը` իր մեղքով կատարված սխալ գնահատումների կամ իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները:

24. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում յուրաքանչյուր տարվա`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 07.09.98 N 556)

բ) մինչև օգոստոսի 1-ը` համայնքների (Երևան քաղաքի), մարզերի վարչական սահմաններում, հուլիսի 1-ի դրությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված տնամերձ կամ բնակելի տների կառուցման ու սպասարկման համար հատկացված, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, այգեգործական (ամառանոցային) հողամասերի գնահատման ամփոփ ցանկը` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի, և հողամասերի գնահատման ամփոփ հաշվարկը` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

գ) մինչև օգոստոսի 1-ը` համայնքների (Երևան քաղաքի), մարզերի վարչական սահմաններում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված և գնահատված` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի ամփոփ ցանկը` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի, և հողամասերի գնահատման ամփոփ հաշվարկը` համաձայն սույն կարգի N 6 հավելվածի.

դ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սեփականատերերի փոփոխման մասին տեղեկությունները` համաձայն սույն կարգի N N 7 և 8 հավելվածների.

ե) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի, հողօգտագործողների փոփոխման մասին տեղեկությունները` համաձայն սույն կարգի N 9 հավելվածի.

զ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում որպես սեփականություն գրանցված հողամասերի հաշվառման և գնահատման մասին տեղեկություններ` համաձայն սույն կարգի N N 10 և 11 հավելվածների.

է) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում մշտական օգտագործման իրավունքով նոր հատկացված և գրանցված հողամասերի հաշվառման և գնահատման մասին տեղեկություններ` համաձայն սույն կարգի N N 12 և 13 հավելվածների:

(24-րդ կետը փոփ. 07.09.98 N 556)

 

Հավելված N 1
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ  Ց Ա Ն Կ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 07.09.98 N 556)


Հավելված N 2
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 07.09.98 N 556)


Հավելված N 3
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ  Ց Ա Ն Կ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված տնամերձ կամ բնակելի տների կառուցման ու սպասարկման համար հատկացված, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, այգեգործական (ամառանոցային) հողամասերի գնահատման

 

NN
ը/կ

Սեփականատիրոջ անունը, ազգանունը

Սեփականատիրոջ բնակության վայրը (հասցեն)

 Հողամասի ծածկագիրը

Հողամասի 
գտնվելու վայրը(հասցեն)

Հողամասի կադաստրային  արժեքը

 Սեփականության գրանցման ամսաթիվը, համարը 

Ընդհանուր սեփականություն
այդ թվում   

համատեղ սեփականատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

 1

2

3

4

5

6

7

8

9  

                      
                 
                 
                 
                 

     

    

  

   

   

 

       

    

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ անշարժ գույքի

պետական միասնական

կադաստրի վարչության

_______ տարածքային մարմնի

ղեկավար
__________________

(ստորագրությունը)

____ __________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 4
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառված և գնահատված տնամերձ կամ բնակելի տների կառուցման ու սպասարկման համար հատկացված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, այգեգործական (ամառանոցային) հողամասերի գնահատման

 

Հողամասի գտնվելու վայրը ______________________________

Սեփականատիրոջ անունը, ազգանունը ______________________

Սեփականատիրոջ բնակավայրը (հասցեն)_____________________

Գնահատող մարմինը _________________________________

___ ____________ 199 թ.

 

 NN
ը/կ
 Հողամասի ծածկագիրը  Հողամասի մակերեսը (քառ. մ)   Հողամասի մեկ քառ. մետրի կադաստրային  արժեքը Հողամասի տեղադրման գործակիցը

Հողամասի կադաստրային  արժեքի փոփոխման գործակիցը

 Հողամասի վերագնահատված կադաստրային  արժեքը Հողամասի գնահատված կադաստրային արժեքը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության _________ տարածքային մարմնի

ղեկավար __________________

(ստորագրությունը)

____ __________199 թ

 

Կ.Տ.

Հավելված N 5
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում հաշվառված և գնահատված` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի

 

NN
ը/կ
Հողօգտագործողի անվանումը   Հողօգտագործողի հասցեն (ռեկվիզիտները)   Հողամասի ծածկագիրը Հողամասի կադաստրային արժեքը

Հողամասի գրանցման ամսաթիվը, համարը 

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

 

ՀՀ անշարժ գույքի

պետական միասնական

կադաստրի վարչության _________ տարածքային մարմնի

ղեկավար __________________

(ստորագրությունը)

____ ____________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 6
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

 Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

199 թ. հուլիսի 1-ի դրությամբ __________ մարզի __________ համայնքում հաշվառված և գնահատված` ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի գնահատման

 

 Հողամասի գտնվելու վայրը______________________________

Օգտագործողի անունը, ազգանունը ________________________

Օգտագործողի բնակավայրը _____________________________

Գնահատող մարմինը __________________________________

 ___ ____________ 199 թ.

 

NN
ը/կ
 Հողամասի ծածկագիրը  Հողամասի մակերեսը (քառ. մ)   Հողամասի մեկ քառ. մետրի կադաստրային  արժեքը Հողամասի տեղադրման գործակիցը

Հողամասի կադաստրային  արժեքի փոփոխման գործակիցը

 Հողամասի վերագնահատված կադաստրային  արժեքը Հողամասի գնահատված կադաստրային արժեքը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության

___________ տարածքային մարմնի

ղեկավար ________________

(ստորագրությունը)

 ____ ____________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 7
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 թ.________ ամսվա ընթացքում ________ մարզի __________ համայնքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սեփականատերերի փոփոխման մասին

 

NN

ը/կ

Նախկին սեփականատիրոջ անունը, ազգանունը

Նոր սեփականատիրոջ անունը, ազգանունը

Նոր սեփականատիրոջ բնակության վայրը (հասցեն)

Հողամասի ծածկագիրը

Հողամասի կադաստրային արժեքը

 Սեփականության գրանցման ամսաթիվը, համարը 

Ընդհանուր սեփականություն
այդ թվում   

համատեղ սեփականատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

 1

2

3

4

5

6

7

8

9  

                      
                  
                  
                  
                  

    

   

  

 

   

 

      

   

  

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության

___________ տարածքային մարմնի

ղեկավար ________________

(ստորագրությունը)

 ____ ____________199 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 8
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(8-րդ հավելվածն ուժը կորցրել է 07.09.98 N 556)


Հավելված N 9
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն ԵՐ

 

199 թ. _________ ամսվա ընթացքում ______ մարզի __________ համայնքում ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մշտական օգտագործման հանձնված հողամասերի և հողօգտագործողների փոփոխման մասին

 

NN
ը/կ

Նախկին 
հողօգտագործողի 
անվանումը 

Նոր 
հողօգտագործողի 
անվանումը 
Նոր 
հողօգտագործողի 
հասցեն (ռեկվիզիտները) 
Հողամասի ծածկագիրը

Հողամասի կադաստրային  արժեքը

Մշտական օգտագործման իրավունքի գրանցման ամսաթիվը, համարը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության

___________ տարածքային մարմնի

ղեկավար ________________

(ստորագրությունը)

 ____ ____________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 10
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 թ. _______ ամսվա ընթացքում ________ մարզի __________ համայնքում որպես սեփականություն գրանցված հողամասերի հաշվառման և գնահատման մասին

 

NN

ը/կ

Սեփականատիրոջ անունը, ազգանունը

Սեփականատիրոջ բնակության վայրը (հասցեն)

 Հողամասի ծածկագիրը

Հողամասի կադաստրային արժեքը

 Սեփականության գրանցման ամսաթիվը, համարը 

Ընդհանուր սեփականություն
այդ թվում   

համատեղ սեփականատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

 1

2

3

4

5

6

7

8  

                    
                
                
                
                

    

   

 

  

 

      

 

 

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության

___________ տարածքային մարմնի

ղեկավար ________________

(ստորագրությունը)

 ____ ____________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 11
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(11-րդ հավելվածն ուժը կորցրել է 07.09.98 N 556)


Հավելված N 12
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 թ. _______ ամսվա ընթացքում ________ մարզի __________ համայնքում մշտական օգտագործման իրավունքով նոր հատկացված և գրանցված հողամասերի հաշվառման և գնահատման մասին

 

NN
ը/կ

Հողօգտագործողի 
անվանումը 

Հողօգտագործողի 
հասցեն (ռեկվիզիտները) 
Հողամասի ծածկագիրը

Հողամասի կադաստրային 
արժեքը

Մշտական օգտագործման իրավունքի
գրանցման ամսաթիվը, համարը

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

 

ՀՀ անշարժ գույքի պետական միասնական

կադաստրի վարչության

___________ տարածքային մարմնի

ղեկավար ________________

(ստորագրությունը)

 ____ ____________199 թ.

 

Կ.Տ.

Հավելված N 13
Անշարժ գույքի կադաստրային
գնահատման իրականացման կարգի

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

(13-րդ հավելվածն ուժը կորցրել է 07.09.98 N 556)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը` իր տարածքային մարմինների միջոցով:

2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրում պետական գրանցման ենթակա են անշարժ գույքի սեփականության իրավունքը, դրա նկատմամբ սահմանափակումները, այդ թվում` օգտակալությունը (սերվիտուտներ), դրանց ծագումը, փոփոխումը, դադարումը:

3. Անշարժ գույքի պետական գրանցման սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ոչ պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

4. Անշարժ գույքի պարտադիր պետական գրանցման ենթակա են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես տնամերձ, բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հատկացված, ինչպես նաև այգեգործական (ամառանոցային) և որպես սեփականություն նրանց անցած հողերն ու ամրակայված գույքը.

բ) գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ վարելու նպատակով սեփականաշնորհված հողերը.

գ) անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի (հիփոթեքի), փոխանակման և օգտակալության պայմանագրերը, ինչպես նաև օգտակալության վերաբերյալ դատական վճիռները.

դ) հողը մշտական օգտագործման հանձնելու մասին որոշումները կամ պայմանագրերը.

ե) հողամասերի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը.

զ) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումները կամ պայմանագրերը.

է) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները.

ը) հողի մշտական օգտագործման և հողի վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումներն ու վճիռները.

թ) անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ այլ ակտեր:

5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անշարժ գույքի օբյեկտների պետական հաշվառման, գրանցման ծածկագրման միասնական համակարգ: Պետական հաշվառման, գրանցման ծածկագրման համակարգը, ինչպես նաև ծածկագրման միասնական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի հիմնական փաստաթղթերն են`

ա) անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանը.

բ) կադաստրային քարտեզը.

գ) անշարժ գույքի յուրաքանչյուր օբյեկտի համար կազմված կադաստրային գործը:

7. Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանը բաղկացած է անշարժ գույքի գրանցման թերթիկներից: Անշարժ գույքի յուրաքանչյուր օբյեկտի համար լրացվում է առանձին թերթիկ: Գրանցման թերթիկները կազմված են երկու բաժնից`

ա) անշարժ գույքի օբյեկտի նկարագրությունը, որտեղ նշվում են հողակտորի, շենքի, բնակարանի կադաստրային համարը, գտնվելու վայրը, չափը, արժեքը, օգտագործման նպատակը, նշանակությունը և այլն.

բ) անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ իրավազորությունները, որտեղ նշվում են իրավազորության տեսակը (սեփականություն, օգտագործում, վարձակալություն, գրավ (հիփոթեք), օգտակալություն և այլն), ինչպես նաև այդ իրավազորությունների սուբյեկտները և դրանց մասին տվյալները: Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցումները կատարվում են ըստ սեփականության ձևերի:

Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի և գրանցման թերթիկի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Անշարժ գույքի պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, որոնց համար կազմվում են կադաստրային քարտեզներ: Կադաստրային քարտեզում արտացոլվում են անշարժ գույքի օբյեկտի սահմանները, մակերեսը, տեղադրությունը: Այն պետք է համապատասխանի պետական գրանցման թերթիկի գրառումներին: Կադաստրային քարտեզներում նշված հողամասերի, շենքերի, շինությունների սահմանագծերի և անկյունագծերի կոորդինատները լրացվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կոորդինատային ժողովածուում և կապակցվում հանրապետությունում գործող ընդհանուր կոորդինատորային համակարգին:

Սեփականատիրոջ ցանկությամբ, սահմանված կարգով վճարի մուծումից հետո անշարժ գույքի սահմանագծերն անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից բնության մեջ ամրակցվում են համապատասխան սահմանանիշերով: Սահմանանիշերի տեղափոխման, ոչնչացման կամ սահմանագծի խախտման դեպքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի քարտեզների ձևն ու մասշտաբները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Անշարժ գույքի, հողի և ամրակայված օբյեկտի համար կազմվում է կադաստրային գործ, որի մեջ ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) սեփականատիրոջ դիմումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի հատկացման վերաբերյալ փաստաթղթեր.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շենքերի, շինությունների ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական, վերակառուցման աշխատանքներն ավարտված շենքերի և շինությունների շահագործման հանձնման վերաբերյալ փաստաթղթեր.

զ) հողամասերի, շենքերի, շինությունների հատակագծեր` տրված համապատասխան պետական իրավասու մարմինների կողմից.

է) կտակի և ըստ օրենքի իրավահաջորդության իրավունք հաստատող փաստաթղթեր.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի սեփականաշնորհման պայմանագրեր.

թ) անշարժ գույքի բռնագանձման կամ բռնագրավման վերաբերյալ վճիռներ և դատավճիռներ.

ժ) անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության չափը հաստատող փաստաթղթեր.

ժա) գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններ) կատարված քաղվածքներ.

ժբ) անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ հաստատող այլ փաստաթղթեր.

ժգ) անշարժ գույքի պետական գրանցման նպատակով մուծված պետական տուրքի անդորրագիր:

10. Դիմումների հաշվառման մատյանում կատարվում են հետևյալ նշումները`

ա) դիմումի ընդունման օրը, ժամը.

բ) դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթի.

գ) անշարժ գույքի համառոտ նկարագրությունը.

դ) անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ այլ նշումներ.

ե) դիմողի և դիմումն ընդունող անձի ստորագրությունները:

Դիմումների հաշվառման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

11. Անշարժ գույքի նկատմամբ իրավազորություններ ունեցող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի տարածքային մարմիններ են ներկայացնում անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմիններն ստուգում են ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում` ներկայացված փաստաթղթերը հնգօրյա ժամկետում վերադարձվում են` թերությունների մասին պարտադիր նշումներով: Փաստաթղթերի ստուգումից հետո կազմվում է անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործ և գրանցում է կատարվում անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում:

12. Անշարժ գույքը գրանցված է համարվում անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցման պահից, որից հետո անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները 24 ժամվա ընթացքում փոխանցվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն:

13. Անշարժ գույքի պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող տարածքային մարմնի կողմից տրվում է անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական: Անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Անշարժ գույքի պետական գրանցումը կատարում է անշարժ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող տարածքային մարմինը:

15. Սեփականատիրոջ` մի քանի վայրում գտնվող անշարժ գույքը կարող է գրանցվել այդ գույքի ցանկացած մասի գտնվելու վայրում:

16. Անշարժ գույքի պետական գրանցումը կատարվում է 15-օրյա ժամկետում` փաստաթղթերն անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինների կողմից ընդունման օրվանից սկսած:

17. Հողամասերի սահմանների փոփոխման (միավորման և բաժանման) պայմանագրերը ենթակա են պետական գրանցման: Փոփոխությունները կատարվում են օրենքով նախատեսված դեպքերում` համապատասխան փաստաթղթերի (դրանց գրանցման թերթիկները վարելու և գրանցման նոր թերթիկներ բացելու միջոցով) և դատարանի վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա փոփոխություններ են կատարվում անշարժ գույքի կադաստրային քարտեզներում և անշարժ գույքի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում:

Հողամասերի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ դիմումները կարող են մերժվել, եթե այդ փոփոխությունները հակասում են օրենքին, քաղաքաշինական, հողաշինարարական կամ սանիտարական նորմերին: Անշարժ գույքի օբյեկտի որևէ մասը և դրա նկատմամբ իրավազորությունը չեն կարող ստանալ պետական գրանցում, եթե սեփականատերն անշարժ գույքը նախապես սահմանված կարգով չի բաժանել առանձին միավորների:

18. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը ենթակա է պետական գրանցման: Գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցումը կատարվում է գրավի (հիփոթեքի) առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրում:

Մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը կարող է գրանցվել այդ գույքի ցանկացած մասի գտնվելու վայրում: Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ծանուցման հիման վրա այդ գույքի մյուս մասերի գտնվելու վայրերի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում է կատարվում համապատասխան տարածքում գտնվող գրավի (հիփոթեքի) առարկայի և դրա նկատմամբ գրավի (հիփոթեքի) պետական գրանցման վայրի մասին: Գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցումը կատարվում է գրավատուի դիմումի հիման վրա: Գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցման համար պետք է ներկայացվեն գրավի (հիփոթեքի) պայմանագիրը և նշված փաստաթղթերը:

19. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պարտավորության ծավալի, ժամկետի, ինչպես նաև գրավի (հիփոթեքի) առարկա հանդիսացող անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում կատարվում է գրավի (հիփոթեքի) պայմանագրի վերագրանցում: Գրավի (հիփոթեքի) պայմանագրի գրանցումն ուժի մեջ է մինչև գրավով (հիփոթեքով) ապահովված պարտավորության լրիվ կատարումը:

20. Այն դեպքում, երբ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին երկու և ավելի պայմանագրեր գրանցված են եղել միևնույն անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) առարկայի նկատմամբ, նախապատվություն ունի այն պահանջը, որը բխում է ավելի վաղ գրանցված պայմանագրից:

21. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի պայմանագրի գրանցումը չեղյալ է համարվում`

ա) գրավառուի դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի գրավը (հիփոթեքը) դադարեցնելու մասին դատարանի վճռով:

22. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի գրանցումից հետո անշարժ գույքի նկատմամբ սահմանված կարգով սահմանափակում (արգելադրում) է կիրառվում: Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ չպետք է գրանցվի:

23. Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցումից հետո անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը գրավառուին է տալիս գրավի (հիփոթեքի) իրավունքի գրանցման վկայական:

24. Գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցումը հաստատվում է գրավի (հիփոթեքի) պայմանագրի հիման վրա` գրավը (հիփոթեքը) գրանցման մարմնի լրիվ անվանման, գրանցման տարվա, ամսվա, ամսաթվի, վայրի և գրանցման համարի նշումով: Այդ տվյալները վավերացվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով: Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմինը գրավի (հիփոթեքի) պայմանագրի պատճենը պահում է իր գործերում:

25. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման (այդ թվում` վարձակալության) իրավունքն իրավասու պետական մարմնի կողմից որևէ այլ անձի տրամադրելիս, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցվում են օգտագործման (այդ թվում` վարձակալության) իրավունք ստացած անձի մասին տվյալները:

26. Համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման (այդ թվում` վարձակալության) իրավունքը համայնքի ղեկավարի կողմից որևէ այլ անձի սահմանված կարգով տրամադրելիս, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցվում են օգտագործման իրավունք ստացած անձի մասին տվյալները:

27. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը ենթակա են պետական գրանցման` համաձայն սույն կարգի: Վարձակալության պայմանագրի պետական գրանցումը կատարվում է վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրում: Վարձակալության պայմանագրի պետական գրանցումը կատարվում է վարձակալի դիմումի հիման վրա: Վարձակալության պայմանագրի պետական գրանցման համար պետք է ներկայացվեն վարձակալության պայմանագիրը և պայմանագրում նշված փաստաթղթերը:

28. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, պարտավորությունների, ժամկետի, ինչպես նաև վարձակալության տրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում կատարվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագրի վերագրանցում: Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գրանցումն ուժի մեջ է մինչև նշված պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գրանցումը չեղյալ է համարվում`

ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին դատարանի վճռով.

գ) վարձակալության ժամկետն ավարտվելու դեպքում:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը գրանցված է համարվում անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցման պահից:

Վարձակալի իրավունքները հաստատվում են վարձակալության իրավունքի վկայականով: Պետական գրանցման ենթակա են նաև ենթավարձակալության պայմանագրերը (անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի պետական գրանցման կարգին համապատասխան):

29. Պետական գրանցման ենթակա են նաև անշարժ գույքը տիրապետելու, օգտագործելու, փոփոխությունների ենթարկելու, անշարժ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքը բացառելու, սեփականության իրավունքը փոփոխելու իրավազորությունները:

30. Եթե պետությունը կամ որևէ անձ, համաձայն օրենքի, դատարանի վճռի կամ որևէ այլ իրավական ակտի, անշարժ գույքի օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրանցվում է որպես սեփականատեր:

31. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին դատարանների վճիռները, դատավճիռները, անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները, անշարժ գույքի վարձակալության, մշտական օգտագործման իրավունքի դադարեցման մասին որոշումները ենթակա են պետական գրանցման` համապատասխան փոփոխություններ կատարելով անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում և կադաստրային քարտեզում:

32. Պետական գրանցման է ենթակա անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքը:

Արտոնված օգտագործման իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն կարգին համապատասխան:

33. Երկու և ավելի սեփականատերերի պատկանող անշարժ գույքի պետական գրանցումը (յուրաքանչյուրի գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության մասին տեղեկություններ, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում պետք է նշվի յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասը:

34. Պետական պարտադիր գրանցման են ենթակա նաև օգտակալության պայմանագրերը:

Օգտակալության իրավունք կարող է տրվել նաև դատարանի վճռով:

Օգտակալության վերաբերյալ անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում փոփոխությունները կատարվում են շահագրգիռ անձանց դիմումների հիման վրա կամ դատարանի վճռով:

35. Անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ դատարանի վճռի առկայության դեպքում անշարժ գույքը ենթակա չէ պետական գրանցման:

Սահմանափակման գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ չպետք է գրանցվի:

36. Այն անշարժ գույքի օբյեկտի գրանցումը, որը գտնվում է չգրանցված հողամասում, սակայն որի օրինականությունը հաստատվում է համապատասխան փաստաթղթերով, կատարվում է սույն կարգին համապատասխան, իսկ չգրանցված հողամասին տրվում է պայմանական համար:

37. Շենքերում գտնվող անշարժ գույքի առանձին օբյեկտներից (միավորներից` բնակարաններ, առևտրի, սպասարկման օբյեկտներ և այլն) յուրաքանչյուրը, որը մեկից ավելի սեփականատերերի սեփականություն է, իր առանձին համարով պետք է գրանցվի անշարժ գույքի կադաստրային քարտեզում և պետք է ունենա առանձին գրանցման թերթիկ:

Շենքերում գտնվող բնակարանների, առևտրի, սպասարկման օբյեկտների և այլ շինությունների անհատական համարները պետք է կապված լինեն այն հողակտորների համարներին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

Անշարժ գույքի պետական գրանցման թերթիկում պետք է նշվի տվյալ անշարժ գույքի միավորին վերաբերող ընդհանուր տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը:

Անշարժ գույքի կադաստրային գործում պետք է լինի շենքի հատակագիծը, որտեղ պետք է նշվեն անշարժ գույքի առանձին միավորները և ընդհանուր սեփականության կամ օգտագործման տրված յուրաքանչյուր մասը:

Շենքում գտնվող անշարժ գույքի յուրաքանչյուր օբյեկտին (միավորին) վերաբերող փաստաթուղթ, համաձայնագիր կամ սահմանափակում պետք է ընդգրկվեն անշարժ գույքի բոլոր օբյեկտների գրանցման թերթիկներում և կադաստրային գործերում, որոնց վերաբերում են նշված փաստաթղթերը, համաձայնագրերը կամ սահմանափակումները:

38. Անշարժ գույքի սեփականատերերը, օգտագործողներն իրավունք ունեն`

ա) սահմանված կարգով ստանալու կադաստրային տեղեկություններ անշարժ գույքի կադաստրային տվյալների վերաբերյալ.

բ) վերադասության, դատական կարգով գանգատարկելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) դատական կարգով պահանջելու անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների պատճառով իրենց հասցված վնասի փոխհատուցումը:

39. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից չեն ընդունվում մատիտով գրված, ոչ պատշաճ մակարդակով ձևակերպված, ջնջումներով, ուղղումներով ներկայացված փաստաթղթերը:

Անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակից` բնօրինակը և պատճենը:

40. Անշարժ գույքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է դիմումի հիման վրա կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

41. Անշարժ գույքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք էականորեն չեն ազդում անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների բնույթի և բովանդակության վրա, կարող են անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից ուղղվել ինքնուրույնաբար` դրա մասին տեղյակ պահելով շահագրգիռ կողմերին:

42. Անշարժ գույքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք ազդում են անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների բնույթի և բովանդակության վրա, կարող են ուղղվել անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից` միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

43. Եթե անշարժ գույքի պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու պետական մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն այդ մարմնի ներկայացրած փաստաթղթում համապատասխան ուղղում կատարելուց հետո:

44. Անշարժ գույքի պետական գրանցման համար նյութերը նախապատրաստելու, փաստաթղթերի պատճենները և այլ փաստաթղթերը տալու համար անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով: Փաստաթղթերի պատճենները տրվում են շահագրգիռ անձանց դիմումների հիման վրա: Պատճենների վրա նշվում են իսկական փաստաթղթի գրանցման համարը, ամսաթիվը, ինչպես նաև պատճենը տալու ամսաթիվը:

45. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի ներկայացրած փաստաթղթերի գրանցումը մերժվում է, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Արգելվում է այլ պատճառով անշարժ գույքի պետական գրանցման մերժումը (այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ):

46. Անշարժ գույքի պետական գրանցման համակարգը բաց է:

Միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները հրապարակման ենթակա չեն:

Պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող, պետական գաղտնիք հանդիսացող կամ գաղտնագրված տեղեկությունների բացահայտմանը նպաստող տեղեկատվություն պարունակող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցվում է հատուկ կարգով, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ:

Անշարժ գույքի կադաստրային տվյալները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Անշարժ գույքի կադաստրային տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(46-րդ կետը լրաց. 27.03.99 N 179)

47. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը հրապարակելիս, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը վարող մարմիններն անկախ են և պատասխանատվություն են կրում հրապարակված տեղեկատվության հավաստիության համար:

48. Անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունք հաստատող վկայականները և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալները Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ու դրա տարածքային մարմինների կողմից պահվում են անժամկետ:

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Անշարժ գույքի համակարգված դիտարկումը (մոնիտորինգ) դիտարկվող օբյեկտների, անշարժ գույքի սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական դիտարկումների հիման վրա անշարժ գույքի վիճակի, արժեքի, դրա վրա ազդող որակական չափանիշների ուսումնասիրումն է:

2. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկման օբյեկտ է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը` հողը (ըստ նպատակային նշանակության) և ամրակայված գույքը (անկախ սեփականության ձևից):

4. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքում ստացվում են հավաք տվյալներ անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնների վերաբերյալ:

5. Անշարժ գույքի վիճակի վերաբերյալ համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) հողը` ըստ նպատակային նշանակության, որպես գույք, և դրա վրա ազդող փոփոխությունները.

բ) հողատեսքերի փոփոխությունները.

գ) հողի` որպես գույքի, վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

դ) շենքերի, շինությունների փոփոխությունները, դրանց վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

ե) շենքերի, շինությունների տեխնիկական վիճակը.

զ) շենքերի, շինությունների մաշվածության աստիճանը.

է) շենքերի, շինությունների հաղորդակցուղիներով ապահովվածությունը.

ը) շենքերի, շինությունների հարկայնությունը.

թ) շենքերի, շինությունների տեսակը.

ժ) հողի, շենքերի և շինությունների վիճակի վրա ազդող այլ գործոններ:

6. Անշարժ գույքի արժեքի համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) անշարժ գույքի վրա շուկայի ազդեցությունը սահմանված ժամկետներում.

բ) անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի արժեքի վրա ազդող գործոնները (գտնվելու վայրը, չափը, հարկը, դիրքը, ճանապարհների ու հաղորդակցուղիների առկայությունը և այլն).

գ) անշարժ գույքի տեղադրությունը (գոտի).

դ) անշարժ գույքը որպես արտադրության, տարածքային, քաղաքաշինական, բնապահպանական արժեք ունեցող գույք, դրա վրա ազդող գործոնները.

ե) անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի փոփոխությունը.

զ) անշարժ գույքի զարգացման գոտիները, դրանց վրա ազդող գործոնները:

7. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միասնական մեթոդիկայով` միասնական ծրագրերով` համագործակցություն ապահովելով բազմաբնույթ կադաստրի վարման նպատակով համակարգված դիտարկումներ իրականացնող մարմինների հետ` նույնացված կադաստրային փաստաթղթեր և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար հավաք տվյալներ ապահովելու նպատակով:

8. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են`

ա) ըստ վարչատարածքային բաժանման.

բ) ըստ գույքի տեղադրման (գոտիների).

գ) ըստ անշարժ գույքի առանձին միավորների (հողամաս, շենքեր, շինություններ):

9. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով:

10. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ընթացքում կատարվում են ուսումնասիրություններ` հաշվի առնելով անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնները` կապված օրինական, ամսական, տարեկան, հնգամյա, սեզոնային և անշարժ գույքի վրա էական ազդեցություն ունեցող այլ ժամանակահատվածների հետ:

11. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների իրականացման ժամանակ սեփականատերերը, օգտագործողները, վարձակալներն անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող մարմիններին տրամադրում են անհրաժեշտ տվյալներ:

12. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող պետական մարմինները, նշված դիտարկումներն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ընդգրկել այլ անձանց:

13. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ներկայացվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, սեփականատերերին, օգտագործողներին, վարձակալներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

14. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալների տրամադրումը կատարվում է անշարժ գույքի տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն:

15. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալներն ընդգրկվում են յուրաքանչյուր տարվա անշարժ գույքի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված` անշարժ գույքի առկայության ու բաշխման մասին հաշվետվության մեջ:

17. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ժամանակացույցը, ձևերը, փաստաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2012, N 101-Ն 23.02.2012, N 465
31.10.2002, N 1704-Ն 21.11.2002, N 465
10.10.2000, N 629 10.11.2000, N 465
27.03.1999, N 179 27.03.1999, N 465
07.09.1998, N 556 01.10.1998, N 465
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան