Գլխավոր տեղեկություն
Համար
N 547
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.05.2004-12.02.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.15/28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1997

040.0547.29.11.97

«Վավերացնում ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

29 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1997 թվականի N 547

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու աշխատանքները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան` այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ համաձայն N 1 հավելվածի, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմիններն այդ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում անմիջականորեն.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության) պետական տուրք գանձող մարմիններն իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմին են ներկայացնում տեղեկություններ` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) իրենց կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություններ համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված ու համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)

2. Առաջարկել`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, տնտեսական դատարանին, քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին և վճռաբեկ դատարանին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի.

բ) առաջին ատյանի դատարաններին իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725, 14.04.04 N 490-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:

(3-րդ կետը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 17.03.98 N 183)

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.11.00 N 725)

(Նախկինում` 3-րդ կետ, փոփ. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)

5. Սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չհաղորդելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Նախկինում` 4-րդ կետ 17.03.98 N 183)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի N 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

______________________________  կողմից

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*

NN
ը/կ
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը Գանձված պետական տուրքի գումարը
(հազ. դրամ)
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները Ծանոթագրություն
տվյալ եռամսյակում տարվա սկզբից տվյալ եռամսյակում տարվա սկզբից
  1 2 3 4 5 6 7
 1.              
 2.              
 3.              
               
               
  Ընդամենը               


Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183, փոփ. 08.11.00 N 725)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի N 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

______________________________  կողմից

(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*

NN
ը/կ
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը Գանձված պետական տուրքի գումարը
(հազ. դրամ)
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները Ծանոթագրություն
տվյալ
եռամսյակում
տարվա սկզբից տվյալ եռամսյակում տարվա սկզբից
  1 2 3 4 5 6 7
 1.              
 2.              
 3.              
               
               
  Ընդամենը            


Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է տարածքային հարկային տեսչություն:

(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի N 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից

 

199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*

NN
ը/կ
Կատարված
գործողությունների,
մատուցված
ծառայությունների
անվանումը
Կատարված
գործողությունների,
մատուցված
ծառայությունների
քանակը
Տրված
արտոնությունների
քանակը
Գանձված
պետական
տուրքի
գումարը
(հազ.
դրամ)
Գումարների
փոխանցման
բանկային
հաշվի
համարները
Ծանոթագրություն
տվյալ
եռամ-
սյակում
տարվա
սկզբից
տվյալ
եռամ-
սյակում
տարվա
սկզբից
տվյալ եռամ-
սյակում
տարվա սկզբից
  1 2 3 4 5 6 7 8 9
1.                  
2.                  
3.                  
                   
                   
  Ընդամենը                


Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

(Հավելվածը լրաց. 17.03.98 N 183)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան