ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հոկտեմբերի 2006 թ. |
N 641-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ (ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ՝ ԹԻՎ 296 ԵՎ ԹԻՎ 296/1) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 48 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
«Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի կողմից 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 296/2 արձանագրությամբ արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների համար «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296) և այլ վայրում ևս գործող «Վարդան Ստեփանյան» (լիցենզիա թիվ 296/1) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչել։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|