Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.08.2006
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 06-Ն

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել դատական ծառայողների վերապատրաստման հայտի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

ՀՀ դատարանների

նախագահների

խորհրդի նախագահ՝


Հ. Մանուկյան


25 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

 

Հավելված 1
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. օգոստոսի 25-ի
թիվ 06-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական  ծառայողների (այսուհետ` դատական ծառայողներ), ինչպես նաև դատական ծառայության անցնող անձանց վերապատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները, վերապատրաստման կարգն ու պարբերականությունը:

2. Դատական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է՝ գիտելիքների բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով:

3. Դատական ծառայողների վերապատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով:

4. Վերապատրաստման ընթացքում դատական ծառայողներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից, այդ ընթացքում պահպանելով պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը:

 

2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Դատական ծառայողները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ:

6. Պարտադիր վերապատրաստումը ներառում է դասընթացներ (առնվազն 30 ժամ) և գնահատում:

7. Բացի եռամյա վերապատրաստումից, դատական ծառայողները վերապատրաստվում են նաև հետևյալ դեպքերում՝

ա/ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 8-րդ մասում նշված դեպքում,

բ/ դատական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու դեպքում,

գ/ դատական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու դեպքում,

դ/ առաջին անգամ դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում:

8. Սույն կարգի 7-րդ կետի ա/, բ/, գ/ և դ/ ենթակետերով սահմանված վերապատրաստումն անցկացվում է յուրաքանչյուր տարի:

9. Դատական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

10. Դատական ծառայողների վերապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի Դատական դպրոցը (այսուհետ՝ Դատական դպրոց):

11. Դատական դպրոցը կարող է կազմակերպել դատական ծառայողների վերապատրաստումը այլ հաստատություններում, որոնք որոշվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա:

12. Վերապատրաստումների միջև ընկած ժամանակաշրջանում վերապատրաստման հատուկ դասընթացների անցկացման դեպքում (համակարգչային, հաշվապահական և այլն) այդ դասընթացները կարող են հաշվառվել դատական ծառայողի ընդհանուր վերապատրաստման ժամաքանակում:

 

3. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը դատական ծառայողների վերապատրաստման հայտ են ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին իրենց ստորաբաժանումներում վերապատրաստման ենթակա դատական ծառայողների մասին:

14. Ստացված հայտերի հիման վրա Դատական դեպարտամենտի ղեկավարը ամփոփ հայտ է ուղարկում Դատական դպրոցին վերապատրաստման ենթակա դատական ծառայողների մասին մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը:

15. Դատական դպրոցը ստացված հայտերի հիման վրա կազմում է ՀՀ դատական ծառայողների վերապատրաստման ընդհանուր ժամանակացույց:

16. Դատական ծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում ըստ Վերապատրաստման ընդհանուր ժամանակացույցում նշված խմբերի: Խմբերում կարող են ընդգրկվել ոչ ավելի, քան 25 դատական ծառայող:

17. Վերապատրաստման դասընթացներին դատական ծառայողների խմբերում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող է կատարել Դատական դպրոցի տնօրենը:

18. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումներին վերաբերող ժամանակացույցի հատվածը, Դատական դպրոցն ուղարկում է համապատասխանաբար դատական դեպարտամենտի ղեկավարին և տվյալ ստորաբաժանման ղեկավարին՝ ոչ ուշ, քան դասընթացները սկսվելուց 20 օր առաջ:

19. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, դասընթացների ժամանակացույցին համապատասխան, ապահովում են դատական ծառայողների ներկայությունը վերապատրաստման դասընթացներին:

 

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

20. Դատական ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից հաստատված Տարեկան ուսումնական ծրագրով: Բացառիկ դեպքերում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի համաձայնությամբ Տարեկան ուսումնական ծրագիրը կարող է փոփոխվել:

21. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները ներկայացնում են առաջարկություններ տարեկան ուսումնական ծրագրի վերաբերյալ:

22. Դատական դպրոցն ամփոփում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներից և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները, ինչպես նաև հաշվի առնելով արդի պահանջները կազմում է Տարեկան ուսումնական ծրագիր:

23. Տարեկան ուսումնական ծրագիրը մշակվում է յուրաքանչյուր դատական ծառայողի պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան:

24. Տարեկան ուսումնական ծրագիրը դատական դպրոցի տնօրենը ներկայացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարին ԴՆԽ ուսումնական հարցերով հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելու համար:

25. Հաստատված տարեկան ուսումնական ծրագիրն ուղարկվում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին:

 

5. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

26. Վերապատրաստման դասընթացների ավարտին կատարվում է դատական ծառայողների գիտելիքների և ունակությունների գնահատում:

27. Դատական ծառայողների վերապատրաստման արդյունքների գնահատումը կատարում է Քննական հանձնաժողովը:

28. Քննական հանձնաժողովը բաղկացած է առավելագույնը 5 անդամից:

29. Քննական հանձնաժողովի կազմը նշանակում է Վճռաբեկ դատարանի նախագահը:

30. Քննական հանձնաժողովի նախագահին նշանակում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ հանձնաժողովի անդամների կազմից:

31. Քննական հանձնաժողովի որոշումները կայացվում են քննական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

32. Գնահատումը կատարվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում՝ թեստային, բանավոր քննության կամ այլ եղանակով: Գնահատման եղանակն ըստ ոլորտների և գնահատման օրը որոշում է Քննական հանձնաժողովը:

33. Թեստերը կազմում է Դատական դպրոցը մինչև վերապատրաստման դասընթացների սկիզբը: Թեստերը հաստատվում են ԴՆԽ ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից:

34. Վերապատրաստման հատուկ դասընթացների (համակարգչային, հաշվապահական և այլն) արդյունքների գնահատումը կատարվում է ընդհանուր կարգով:

 

6. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

35. Դատական ծառայողների վերապատրաստման գնահատումը կատարվում է եռաստիճան համակարգով: Քննական հանձնաժողովը դատական ծառայողին վերապատրաստման գնահատման արդյունքում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը՝

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ/ զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է մասամբ.

գ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

36. Դրական են համարվում 38-րդ կետի ա/ և բ/ ենթակետերում  նշված վերապատրաստման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները:

37. Վերապատրաստման արդյունքում քննական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած դատական ծառայողին տրվում է ավարտական վկայական (այսուհետ՝ Վկայական):

38. Վերապատրաստման արդյունքում ստացված Վկայականի պատճենը կցվում է դատական ծառայողի անձնական գործին:

39. Քննական հանձնաժողովի կողմից վերապատրաստման արդյունքում զբաղեցրած պաշտոնին մասամբ համապատասխանելու եզրակացության դեպքում, դատական ծառայողը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ կարող է վերապատրաստվել հաջորդ տարվա դասընթացին:

40. Բացասական գնահատական ստացած դատական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ Օրենքով սահմանված կարգով:

41. Բացասական գնահատական ստացած դատական ծառայողին Դատական դպրոցի կողմից տրվում է տեղեկանք՝ ունկնդրած ծրագրերի ծավալի և բովանդակության վերաբերյալ:

 

7. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

42. Վերապատրաստման դասընթացներին ավելի քան մեկ երրորդին դատական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում, առանց գնահատման վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական:

43. Վերապատրաստման դասընթացներին կեսից ավելիին դատական ծառայողի հարգելի բացակայության դեպքում /հիվանդություն և այլն/ նրան հնարավորություն է տրվում մասնակցելու նույն ծրագրի հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

44. Դատական ծառայողների վերապատրաստման ժամանակ Դատական դպրոցի կողմից վարվում են վերապատրաստվողների հաճախելիության մատյաններ, որտեղ վերապատրաստման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը և հաշվարկվում է նրանց ունկնդրած ծրագրի ժամաքանակը:

45. Վերապատրաստման արդյունքների վերաբերյալ դատական դպրոցի կողմից վարվում է հաշվառման մատյան,  որտեղ նշվում է վերապատրաստված դատական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի համարը:

46. Դատական դպրոցը յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփ տեղեկանք է ներկայացնում դատական դեպարտամենտ՝ վերապատրաստում անցած դատական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ:

 

8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Դատական ծառայողների առաջին վերապատրաստումը անցկացվում է Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

48. Դատական ծառայողների առաջին վերապատրաստումն իրականացվում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից հաստատված ուսումնական ծրագրով, որը հաստատվում է մինչև 2006 թ-ի հոկտեմբերի 2-ը:

49. Առաջին վերապատրաստումը ներառում է առնվազն 18 ժամ դասընթացներ և գնահատում:

50. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի, դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարության ուսումնական կենտրոնի կողմից 2006թ-ի ընթացքում կազմակերպված հատուկ դասընթացները հաշվառվում են դատական ծառայողների առաջին վերապատրաստման ժամաքանակում:

51. Դատական ծառայողների առաջին վերապատրաստման Քննական հանձնաժողովի կազմը և Քննական հանձնաժողովի նախագահին նշանակում է Վճռաբեկ դատարանի նախագահը մինչև 2006 թ-ի հոկտեմբերի 2-ը:

52. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումներին վերաբերող Դատական ծառայողների առաջին վերապատրաստման ժամանակացույցի հատվածը, Դատական դպրոցն ուղարկում է համապատասխանաբար դատական դեպարտամենտի ղեկավարին և տվյալ ստորաբաժանման ղեկավարին՝ մինչև 2006 թ-ի հոկտեմբերի 2-ը:

Հավելված 2
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. օգոստոսի 25-ի
թիվ 06-Ն որոշման

Հ Ա Յ Տ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

Հ/Հ

Անուն, ազգանուն

Պաշտոնների խմբերը

Պաշտոնը

Այլ նշումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

        
Պաշտոնատար անձի պաշտոնը,
անունը, ազգանունը,
ստորագրություն,
ամսաթիվ,
Կ.Տ.