Գլխավոր տեղեկություն
Համար
N 1578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1578-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) 8-րդ կետից հանել «այդ գործում» բառերը.

բ) 9-րդ կետի`

«բ» ենթակետը «առանց» բառից հետո լրացնել «փաստաթղթային ստուգման և» բառերով,

«գ» ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգում և» բառերով,

«դ» ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել «փաստաթղթային ստուգում և» բառերով.

գ) 14-րդ կետի`

«ա» ենթակետը «ապրանքների» բառից առաջ լրացնել «Կանաչ ուղի`» բառերով, իսկ «առանց» բառից հետո` «փաստաթղթային ստուգման և» բառերով,

«բ» ենթակետը «ապրանքների» բառից առաջ լրացնել «Դեղին ուղի`» բառերով, իսկ «ապրանքների» բառից հետո` «և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգում և» բառերով,

«գ» ենթակետը «ապրանքների» բառից առաջ լրացնել «Կարմիր ուղի`» բառերով, իսկ «միջոցների» բառից հետո` «փաստաթղթային ստուգում և» բառերով.

դ) 15-րդ կետում «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց զննման» բառերը փոխարինել «Կանաչ ուղի» բառերով.

ե) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Եթե ընտրվում է «Դեղին ուղի» ընթացակարգը, ապա ավտոմատ համակարգչային ծրագրով մաքսային ձևակերպումները չեն շարունակվում, հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին, որն իրականացնում է փաստաթղթային ստուգում: Եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և չկան ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման անհամաձայնություններ, ապա հայտարարագրի վրա կատարվում է համապատասխան նշում, այն հաստատվում է անձնական կնիքով և հանձնվում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Դեղին ուղի» դրոշմակնիքը և թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով մաքսային ձևակերպումները` մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը` այն հաստատելով անձնական կնիքով:

Եթե ներկայացված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն առաջարկում է հայտարարատուին համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով, որում նշվում է նախորդ հայտարարագրի համարը: Նոր մաքսային հայտարարագիրն ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը հաստատում է անձնական կնիքով և հանձնում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Դեղին ուղի» դրոշմակնիքը և թույլատրում շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով մաքսային ձևակերպումները` մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը:

Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման եզրակացություն:

Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման արձանագրություն:».

զ) 18-րդ կետից հանել «մասնակի զննման մասին հանձնարարականը» բառերը.

է) 19-րդ կետի «ա» ենթակետում «պայմանական» բառը փոխարինել «ընտրանքային» բառով.

ը) ուժը կորցրած ճանաչել 20-րդ և 21-րդ կետերը.

թ) 25-րդ կետում`

«Ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում» բառերը փոխարինել «Կարմիր ուղի» բառերով,

«փաստաթղթային» բառը փոխարինել «մաքսային» բառով,

«շարունակվում» բառից հետո շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին, որն իրականացնում է փաստաթղթային ստուգում: Եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և չկան ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման անհամաձայնություններ, ապա հայտարարագրի վրա կատարվում է համապատասխան նշում, այն հաստատվում է անձնական կնիքով և հանձնվում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Կարմիր ուղի» դրոշմակնիքը և կազմում ապրանքների զննման մասին հանձնարարական (ձև N 1):

Եթե ներկայացված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն առաջարկում է հայտարարատուին համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով, որում նշվում է նախորդ հայտարարագրի համարը: Նոր մաքսային հայտարարագիրն ընդունելու դեպքում մաքսային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը հաստատում է անձնական կնիքով և հանձնում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Կարմիր ուղի» դրոշմակնիքը և կազմում ապրանքների զննման մասին հանձնարարական:

Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման եզրակացություն:
Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման արձանագրություն:».

ժ) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Զննման արձանագրությունը խիստ հաշվառման փաստաթուղթ է և լրացվում է 2 օրինակից: Զննման արձանագրության առաջին օրինակը տրվում է ապրանք տեղափոխողին, կամ նրա կողմից լիազորված անձին, իսկ երկրորդ օրինակը մնում է մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում: Չի թույլատրվում զննման արձանագրության մեջ ջնջումներ և ուղղումներ կատարել։».

ժա) 34-րդ կետում «փաստաթղթային» բառը փոխարինել «մաքսային» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան