«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1574-Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վալտեր Մարությանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2010 թվականի նոյեմբերի 28-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի նոյեմբերի 28-ից:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 11 |