Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1401
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2006 թվականի N 988-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վ. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

 

Ա. Սիմոնյան

- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

 

 

Ս. Անդրեասյան

- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

 

Գ. Բալոյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ

 

 

Հ. Բարոյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ

 

 

Ն. Թարխանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետի տեղակալ-հեռահաղորդակցության բաժնի պետ

 

 

Ժ. Ազիզյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

 

 

Հ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հեռահաղորդակցության ծրագրերի բաժնի պետ

 

 

Ա. Չիթչյան

- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)

 

 

Մ. Մարկոսյան

- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Կ. Կուրբանյան

- «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական գլխավոր տնօրենի տեղակալ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 14
Երևան