Գլխավոր տեղեկություն
Համար
N 1638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.391
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2006
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50006354


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

18 հոկտեմբերի 2006 թ.

N 1638-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև  Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթության և մշակույթի ոլորտների մի շարք  պետական ոչ առևտրային կազմակերպությունների ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմատիվների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների փաստացի ծախսերի կարգավորման նպատակով՝

1. Երևանի քաղաքապետի 2006 թվականի հունվարի 26-ի «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները հաստատելու մասին» N 101-Ն որոշման «Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաներ» N 2 հավելվածի «Ջրի մատակարարում և ջրահեռացում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ (համաձայն հավելվածի):

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի  վարչությունների պետերի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Ե. Զախարյան

Հավելված

Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006 թ. հոկտեմբերի 18-ի
N 1638-Ն որոշմամբ

Ջրի մատակարարում ԵՎ ջրահեռացում

1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են՝

կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով՝ յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,

հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

 կենդանաբանական այգում՝ վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

 այլ ՊՈԱԿ-ներում՝ մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա՝ տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր՝ տարվա 1/4 օրերի հաշվով:

2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:

 

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար

Գ. Մելքումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան