«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2006 թվականի N 1549-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տնօրինության` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց) բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքներն անհատույց հանձնելու մասին միջնորդությանը՝ համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 7 |
|
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, |
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հաշվառման կանգնելու տարեթիվը |
Հատկացման տարեթիվը |
ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը |
Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
Զախարյան Վարսենիկ |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 116, 1 սենյակ |
|
2002 թ. |
27.07.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն |
Ռյաբուխա Նանա |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 125, 107, 2 սենյակ |
1993 թ. |
1995 թ. |
17.04.2003 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն |
Հայրապետյան Կարինե |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 503, 1 սենյակ |
2002 թ. |
2002 թ. |
03.09.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն |
Ասատուրյան Վաղարշակ |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 201, 2 սենյակ |
2002 թ. |
2002 թ. |
21.11.2005 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն |
Պողոսյան Մարինա |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 504, 1 սենյակ |
2002 թ. |
2002 թ. |
08.10.2003 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|