Գլխավոր տեղեկություն
Համար
N 1549-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1549-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տնօրինության` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց) բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքներն անհատույց հանձնելու մասին միջնորդությանը՝ համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 7
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
նոյեմբերի 2-ի N 1549-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Անունը,
ազգանունը

Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը

Հաշվառման կանգնելու տարեթիվը

Հատկացման տարեթիվը

ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը

Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը

Զախարյան Վարսենիկ

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 116, 1 սենյակ

 

2002 թ.

27.07.2002 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն
21.08.06 թ.,
N1/7-856

Ռյաբուխա Նանա

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 125, 107, 2 սենյակ

1993 թ.

1995 թ.

17.04.2003 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն
21.08.06 թ.,
N1/7-856

Հայրապետյան Կարինե

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 503, 1 սենյակ

2002 թ.

2002 թ.

03.09.2002 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն
21.08.06 թ.,
N1/7-856

Ասատուրյան Վաղարշակ

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 201, 2 սենյակ

2002 թ.

2002 թ.

21.11.2005 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն
21.08.06 թ.,
N1/7-856

Պողոսյան Մարինա

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 504, 1 սենյակ

2002 թ.

2002 թ.

08.10.2003 թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն
21.08.06 թ.,
N1/7-856

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան