Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2006-21.06.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1215
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1530-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ «ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու միջոցով:

2. «ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտ», «ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկներ:

3. «ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «ՀՀ ԳԱԱ կենսատեխնոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

4. «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ» և «ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկներ:

5. «ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Գառնիի երկրաֆիզիկայի դիտարան» ՀՀ ԳԱԱ հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել` «Գառնիի երկրաֆիզիկայի դիտարան» ՀՀ ԳԱԱ հիմնարկը «ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու միջոցով:

Սահմանել, որ «Գառնիի երկրաֆիզիկայի դիտարան» պետական հիմնարկի իրավունքները, պարտականություններն ու գույքը սեփականության իրավունքով անցնում են «ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան, բացառությամբ շենքերի, շինությունների, որոնք ամրացվում են:

6. «ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «ՀՀ ԳԱԱ հատուկ փորձակոնստրուկտորական տեխնոլոգիաների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` «ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «ՀՀ ԳԱԱ հատուկ փորձակոնստրուկտորական տեխնոլոգիաների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնելու միջոցով:

7. «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել հիմնադրի կողմից ամրացված գույքը: «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» փակ բաժնետիրական ընկերության` 100 000 դրամ կանոնադրական կապիտալով: «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցված գույքը հանձնել «ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» փակ բաժնետիրական ընկերությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

8. Օրենքով սահմանված կարգով լուծարել «ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտին կից դենդրոպարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Լուծարումից հետո մնացած գույքը, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

 9. Օրենքով սահմանված կարգով լուծարել «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Լուծարումից հետո մնացած գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

10. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ:

11. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ եռամսյա ժամկետում՝

ա) հաստատել սույն որոշումից բխող` օրենքով սահմանված փաստաթղթերը (ստեղծվող կազմակերպությունների կանոնադրությունները, կանոնադրությունների մեջ կատարված փոփոխությունները, միացման և միաձուլման պայմանագրերը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը).

բ) ապահովել սույն որոշմամբ ստեղծվող, դադարող և վերակազմակերպվող կազմակերպությունների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հաշվին.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին.

դ) հաստատված ցանկում ընդգրկված կազմակերպությունների անշարժ գույքի նկատմամբ իրականացնել իրավունքների պետական գրանցում` որպես պետական սեփականություն, «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում (բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08.05.06 ծրագիր)` ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

2. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ

3. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

4. ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

5. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

6. ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

7. ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

8. ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

9. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

10. ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

11. ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

12. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

13. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ

14. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

15. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

16. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

17. ՀՀ ԳԱԱ կենսատեխնոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն

18. ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

19. ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն

20. ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

21. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

22. ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

23. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

24. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

25. ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան

26. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

27. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

28. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

29. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

30. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

31. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան

32. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»

33. ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն»:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 2
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2007, N 629-Ն 21.06.2007, N 1530-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան