«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2006 թվականի N 1481-Ա
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ «Ա-319» ՄԱԿՆԻՇԻ ՕԴԱՆԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2006 թվականի մայիսի 26-ին C 7706 հայտարարագրով ներմուծված «Ա-319» մակնիշի օդանավի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի ապրիլի 14-ը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 3 |