Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.43
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ.

N 693-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը» հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգում» (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1.1. կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշմամբ, որը կարող է ուժի մեջ մտնել ընդունման պահից` այդ որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:».

1.2. կարգում լրացնել 5-րդ և 6-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«5. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կարգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսը հաշվարկելուց հետո պարզում է, որ Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի փոփոխություն տեղի չի ունենում, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույք սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծ չի ներկայացվում: Այս դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի վերջին որոշմամբ հաստատված տոկոսադրույքը` այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը փոփոխելու վերաբերյալ:

6. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված է, որ դա ուժի մեջ է մտնում ընդունման պահից, ապա այդ որոշման ընդունման պահից տասնհինգ րոպեի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այդ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին` Սի Բի Էյ Նեթ համակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տվյալ որոշումն անմիջապես հրապարակում է ինտերնետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում», և 4 օրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 29
Երևան