Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.42
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.11.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 նոյեմբերի 2006 թ.

N 692-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ, 27-րդ, 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ
1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա
բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` կանոնակարգ 1)
կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. կանոնակարգ 1-ի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և մասնաճյուղի կանոնադրության նախագիծը: Եթե ներկայացվող կանոնադրության նախագծի մեջ հղումներ են կատարվել ստեղծվող բանկի (կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ներքին իրավական ակտերին, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը (նախագծերը):».

1.2. կանոնակարգ 1-ի 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) բանկի հիմնադիր պայմանագիրը և կանոնադրությունը կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը: Եթե ներկայացվող կանոնադրության մեջ հղումներ են կատարվել բանկի (կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ներքին իրավական ակտերին, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը (նախագծերը):».

1.3. կանոնակարգ 1-ի 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ լ ու խ  8

Մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր դադարեցման կարգը ԵՎ պայմանները

33. Բանկը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամանակով:

34. Բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման համար Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման համար Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) բանկի իրավասու մարմնի որոշումը` բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին,

գ) բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի`

- բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառները` տնտեսագիտական հիմնավորմամբ,
- բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը,
- մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ բանկի կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,
- այն բանկերի (մասնաճյուղերի) անվանումները, որոնց բանկը պետք է փոխանցի գործունեությունը ժամանակավոր դադարեցվող մասնաճյուղի ակտիվները և պարտավորությունները, իսկ պարտավորությունների կատարման դեպքում` ժամանակացույցը:

35. Սույն գլխի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, քսանօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է իր համաձայնությունը բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին կամ մերժում` մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնելով բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման միջնորդագրի քննության քսանօրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 20-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

Կենտրոնական բանկի կողմից 20-օրյա ժամկետում միջնորդագիրը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման համաձայնությունը համարվում է տրված:

36. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` բանկի հաճախորդների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ,

դ) տվյալ տարածաշրջանում բացակայում է բանկային ծառայությունների մատուցումը որևէ բանկի կողմից:

Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթ, հակառակ դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունն ուժը կորցնում է:

Կենտրոնական բանկը բանկի մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո, տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ գրանցում է բանկի մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:

37. Բանկի ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման համար բանկի միջնորդագիրը` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) բանկի իրավասու մարմնի որոշումը` բանկի ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման մասին:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը, Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ, գրանցում է բանկի ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցումը կամ մերժում` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով բանկին, եթե.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի:

371. Բանկի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի որոշումն ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, բանկը պարտավոր է տարածքային ստորաբաժանման գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և Կենտրոնական բանկ ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

38. Բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման դեպքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի մասնաճյուղը գրանցումից հանելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածքը,

գ) բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման գործընթացը հիմնավորող և բացահայտող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի`

- բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման պատճառները` տնտեսագիտական հիմնավորմամբ,
- բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը,
- մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ բանկի կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,
- այն բանկերի (մասնաճյուղերի) անվանումները, որոնց բանկը պետք է փոխանցի գործունեությունը դադարեցվող մասնաճյուղի ակտիվները և պարտավորությունները, իսկ պարտավորությունների կատարման դեպքում` ժամանակացույցը:
39. Սույն գլխի 38-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, քսանօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է իր համաձայնությունը բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին կամ մերժում` մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնելով բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության քսանօրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և քսանօրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

Կենտրոնական բանկի կողմից քսանօրյա ժամկետում միջնորդագիրը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում բանկի մասնաճյուղի գործունեության դադարեցման համաձայնությունը համարվում է տրված:

40. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` բանկի հաճախորդների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ,

դ) տվյալ տարածաշրջանում բացակայում է բանկային ծառայությունների մատուցումը որևէ բանկի կողմից:

41. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում բանկը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել.

ա) բանկի մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթ,

բ) բանկի փոփոխված կանոնադրությունը (3 օրինակից)` անհրաժեշտության դեպքում,

գ) մասնաճյուղի գրանցման վկայականը:

Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում բանկի կողմից սույն գլխի 41-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունը ուժը կորցնում է:

Կենտրոնական բանկը սույն գլխի 41-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո, տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ գրանցում է մասնաճյուղի գործունեության դադարեցումը:

Կենտրոնական բանկը Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ գրանցում է մասնաճյուղի գործունեության դադարեցումը, եթե բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վեց ամսվա ընթացքում չի սկսել բանկային գործունեության իրականացում:

411. Բանկի ներկայացուցչության գործունեության դադարեցման դեպքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

բ) բանկի ներկայացուցչության գործունեության դադարեցման մասին իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածքը,

գ) ներկայացուցչության գրանցման վկայականը:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո, եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է բանկի ներկայացուցչության գործունեության դադարեցումը կամ մերժում` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով բանկին, եթե.

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի:

412. Տարածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումն ստանալուց հետո բանկը եռօրյա ժամկետում պարտավոր է տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և Կենտրոնական բանկ ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:».

1.4. կանոնակարգ 1-ի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Բանկի ղեկավարներին կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին բանկի միջնորդագիրը` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

գ) բանկի ղեկավարների ընդհանուր ցուցակը` կատարված փոփոխություններով,

դ) գործունեության վերաբերյալ տեղեկանք` համաձայն ենթահավելված 4-ի (թեկնածուների համար` այն դեպքում, եթե որակավորման վկայականի ստացման ժամանակ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկանքում տեղի են ունեցել փոփոխություններ),

ե) որակավորման վկայականի պատճենը,

զ) այլ կազմակերպությունում աշխատելու դեպքում` տվյալ կազմակերպության գրավոր համաձայնությունը,

է) «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթուղթը` ստորագրված խորհրդի նախագահի կամ անդամի թեկնածուի կողմից` համաձայն ենթահավելված 21-ի (միայն խորհրդի անդամների համար),

ը) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,

թ) աշխատանքային գրքույկի պատճենը` բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների:».

1.5. կանոնակարգ 1-ի 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«76. Բանկի միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար բանկերը պարտավոր են փոփոխություններ կատարելու վերաբերյալ բանկի իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու, այդ թվում` ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:».

1.6. կանոնակարգ 1-ը լրացնել նոր` 821 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«821. Բանկի խորհրդի քանակական կազմը բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված թվից պակաս լինելու դեպքում բանկը Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացնում թափուր մնացած տեղերի համար խորհրդի անդամի նոր թեկնածուներին` սույն կանոնակարգով սահմանված կարգով: Բանկի խորհրդի նախագահի և անդամների թեկնածուներն իրավունք ունեն իրականացնել համապատասխանաբար խորհրդի նախագահի և խորհրդի անդամի պարտականությունները միայն Կենտրոնական բանկում համապատասխան պաշտոնում գրանցման պահից: Բանկի խորհրդի նախագահի և անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում».

1.7. կանոնակարգ 1-ի 85-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի տարածքային ստորաբաժանման փոփոխված կանոնադրությունը (3 օրինակից): Եթե կատարված փոփոխությունները վերաբերում են բանկի (կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) այն ներքին իրավական ակտերին, որոնց հղում է կատարված կանոնադրության մեջ, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը:».

1.8. կանոնակարգ 1-ի գլուխ 13-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ լ ու խ  13

Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ԵՎ բանկի տարածքային ստորաբաժանումների տարածքի տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները

«89. Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը (բացառությամբ` մաքսատների, մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղի) կամ բանկի տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա.

ա) բանկին (իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` հիմնադիր բանկին) սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք.

բ) կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց` առանձնացված բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից, որի մեջ մտնում են`

- կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց` իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ կամ այլ բանկի տարածքային ստորաբաժանում:

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ կամ առաստաղ շենքի արտաքին կամ նույն շենքում այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների պատերի կամ հատակի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ նույն շենքում այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների պատերին կամ հատակին կից, կամ շենքի վերջին հարկում կառուցելու դեպքում պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկել անվտանգությունը):

Դրամապահոցի տակ նկուղային հարկերի կամ այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների առկայությունն անթույլատրելի է:

- Գործառնական դրամարկղեր, հաճախորդներից ստացված դրամի և այլ արժեքների վերահաշվարկման, ինկասատորներից կանխիկ դրամի ընդունման և նրանց կանխիկ դրամի հանձնման, բանկի աշխատակցի հսկողության ներքո հաճախորդի կողմից ստացված գումարի վերահաշվարկման համար համապատասխան պայմաններով ապահովված տարածքներ:

Եթե բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ տարածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

գ) Պահպանիչ-հակահրդեհային ազդարարման, անվտանգության ահազանգման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի տարածքային ստորաբաժանման տարածքի, ինչպես նաև դրամարկղային հանգույցի արտաքին և ներքին տարածքի շուրջօրյա պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

դ) Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը կամ բանկի տարածքային ստորաբաժանումը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի հետ: Մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո` մասնաճյուղի գրանցման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք, ըստ սույն կանոնակարգի 54-րդ կետի, կարող են չունենալ գլխավոր հաշվապահ, համակարգչային ցանցը պետք է միացվի մասնաճյուղին վերջինիս գրանցման փաստաթղթերի ներկայացման պահին:

891. Մաքսատների կամ մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղը պետք է ունենա`

ա) բանկին սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք, որը պետք է գտնվի մաքսատների և մաքսակետերի տարածքներում: Մասնաճյուղում պարտադիր պետք է տեղադրված լինի չհրկիզվող պահարան, որը պետք է ամրացված լինի հատակին և պատին:

բ) Ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների տեղափոխման և հանձնման համար:

90. Բանկի արտասահմանյան տարածքային ստորաբաժանման տարածքի և տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի և արտասահմանյան վերահսկող մարմնի կողմից սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջներից ամենախիստին:».

1.9. կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 4-ի 7.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 
«
7.3. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները (եթե այդպիսիք կան).

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի
համարը (առկայության
դեպքում),
փոխկապակցվածության
տեսակը

 

Աշխատանքի
վայրը, պաշտոնը

 

Բնակության
վայրը

 

Հեռախոսը

1.

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

 

1.10. կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 4-ի 9.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
9.2. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ  տվյալները (բացառությամբ` 7.3 կետում նշված անձանց).

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի
համարը (առկայության
դեպքում),
փոխկապակցվածության
տեսակը

 

 

 

Աշխատանքի
վայրը, պաշտոնը

 

Բնակության
վայրը

 

Հեռախոսը

1.

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

 

1.11. կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 4-ի 9.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

9.2. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ  տվյալները.

Կազմակերպության
անվանումը, ՀՎՀՀ-ն
(ռեզիդենտների համար)

1.
2.

 

 

 


Գործունեության
վայրը

 
 

 


Գտնվելու վայրը/
հեռախոսը

 
 

 

        

 
».

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. նոյեմբերի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան