Գլխավոր տեղեկություն
Համար
N 1493-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2006-15.06.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1493-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ 49/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին, 68-րդ հոդվածի 7-րդ կետերին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող շենքից 14650 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 1583.7 քառ. մետր տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 650.7 քառ. մետր, 3-րդ հարկից` 645.0 քառ. մետր) հանձնումը «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` օրենքով սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված տարածքից 9570 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 1035.8 քառ. մետր մակերեսով տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 102.8 քառ մետր, 3-րդ հարկից` 645.0 քառ. մետր) ներդրումը «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով.

գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև Երևանի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող շենքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) պայմանագրի կնքումը:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված տարածքից 5080 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 547.9 քառ. մետր մակերեսով տարածքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքների գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում են «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 28
Երևան