Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.17/59(514) Հոդ.1205
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1534-Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:

3. Սահմանել, որ կազմակերպությանը`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է «Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության շենքերի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության շենքերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն իր ամբողջ կազմով և արժեքով: 

4. Կազմակերպությանը թույլատրել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,

գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

դ) սովորողների սննդի կազմակերպում,

ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

5. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ կազմակերպությանն ամրացված պետական գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսանալու մասին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 2 հավելվածի «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել «47.1 Գյումրու N 45 միջնակարգ դպրոց» տողով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Շիրակի մարզ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան