«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1578-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 274,300.0 հազ. դրամ, այդ թվում`
ա) Երևանի N 101 դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 112,000.0 հազ. դրամ,
բ) Երևանի N 104 դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 80,000.0 հազ. դրամ,
գ) Երևանի N 180 դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 40,000.0 հազ. դրամ,
դ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ գյուղի դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 3,500.0 հազ. դրամ,
ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային մարզադպրոցի շենքի հիմնանորոգման համար` 15,000.0 հազ. դրամ,
զ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման համար` 13,000.0 հազ. դրամ,
է) Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի համալիր մարզադպրոցի հիմնանորոգման համար` 1,800.0 հազ. դրամ,
ը) Երևանի N 62 դպրոցի շենքի հիմնանորոգման համար` 9,000.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 10,000.0 հազ. դրամ` դպրոցի շինարարության նպատակով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար։
|
Ա. Մարգարյան |
2005 թ. սեպտեմբերի 29 |