Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.08/57(512) Հոդ.1159
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1460-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հուլիսի 25-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 572-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների» բառերով, իսկ N 1 հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` անասնաբուժական դեղամիջոցներ)» բառերը.

բ) որոշման N 1 հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, իսկ իրավաբանական անձի դեպքում` անասնաբուժական դեղամիջոցն արտադրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, նրանց բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:».

գ) որոշման N 1 հավելվածը IV բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` V և VI բաժիններով.

 

«V. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

14. Սույն կարգի II բաժնում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում նշանակվում է քննարկում, որի մասին առնվազն 7 օր առաջ լիցենզավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

15. Լիցենզավորող հանձնաժողովը հայտը քննարկում է սույն կարգի 14-րդ կետով նախատեսված օրը և ժամին: Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի` սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին լիցենզիա ստանալու մասին հայտի բավարարման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է լիցենզավորվող անձին կամ առձեռն հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին:

Լիցենզավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում 10-օրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորվող անձին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո, 10 օրվա ընթացքում, նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է որոշում անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին:

17. Անասնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգում չի պահանջվում, եթե նախկինում նրանք անցել են որակավորման ստուգում և ստացել են սույն կարգի 25-րդ կետով նախատեսված մասնագիտական որակավորման վկայական:

 

VI. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Անասնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց (այսուհետ` որակավորվող անձինք) մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից ստեղծված որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` որակավորող հանձնաժողով):

19. Սույն կարգի II բաժնում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում որակավորման հանձնաժողովն իրականացնում է որակավորվող անձանց մասնագիտական գիտելիքների ստուգում:

 20. Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը` ընդհանուր հարցաշարը, հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով: Մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը ենթակա է պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

Քննական հարցաշարը կազմվում է քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով, որակավորվող անձի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

Յուրաքանչյուր որակավորվող անձի համար կազմվում է առանձին հարցաշար:

21. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրության մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարը ներառում է 20 հարց` ըստ հետևյալ ոլորտների և հարցերի բաշխվածության`

լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` մեկ հարց,

անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` մեկ հարց,

մանրէակենսաբանություն` 3 հարց,

վիրուսաբանություն` 3 հարց,

սնկաբանություն` 3 հարց,

շճաբանություն` 3 հարց,

իմունոլոգիա` 3 հարց,

կենսատեխնոլոգիա` 3 հարց:

22. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 2 ժամ և արգելվում է օգտվել փաստաթղթերից ու տեխնիկական միջոցներից:

 23. Որակավորվող անձը համարվում է անասնաբուժական դեղամիջոցների արտադրության մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե ճիշտ է պատասխանել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ոլորտներին վերաբերող հարցերից առնվազն 16-ին:

 24. Որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին դրա անցկացումից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

25. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին տրվում է մասնագիտական որակավորման անժամկետ վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:».

դ) որոշման N 1 հավելվածի լիցենզիա ստանալու մասին N 1 ձևի հայտի «Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`» ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) անասնաբուժական դեղամիջոցն արտադրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, նրանց բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:».

 ե) որոշման N 1 հավելվածի լիցենզիա ստանալու մասին N 2 ձևի հայտի «Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`» ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը և մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական կամ սնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում համապատասխան աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (2006 թվականի մայիսի 25-ի ՀՕ-65-Ն) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 20
Երևան