Գլխավոր տեղեկություն
Համար
N 620
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.1999-08.02.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

041.0620.06.11.98

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

ո ր ո շ ու մ

 

6 նոյեմբերի 1998 թվական N 620

քաղ. Երևան

 

պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին

 

Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:

2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`

ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.

բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 6-ի N 620 որոշման

 

պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ

 

NN
ը/կ
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) որից՝ ղեկավարի տեղակալներ
 ընդամենը  այդ թվում՝ առաջին տեղակալ
1 2 3 4 5
1. ՀՀ կառավարության աշխատակազմ 248 2 -
2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 11 1 -
3. Մարզային ընտրական հանձնաժողովներ 43 - -
4. ՀՀ առողջապահության նախարարություն 73 3 -
5. ՀՀ արդարադատության նախարարություն 105 4 -
6. Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ 141 - -
7. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 307 - -
8. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 239 4 1
9. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -
10. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 2
11. ՀՀ բնապահպանության նախարարություն 104 3 1
12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10 1 -
13. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -
14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 197 3 1
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ 84 - -
16. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 4 1
17. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 65 2 -
18. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 124 3 1
19. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -
20. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 4 -
21. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 19 1 -
22. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 8 2 -
23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 162 2 -
24. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ 570 - -
25. ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 183 3 -
26. ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ 34 - -
27. ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն 48 - -
28. ՀՀ տրանսպորտի նախարարություն 72 3 -
29. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 64 2 -
30. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 155 4 1
31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն 141 - -
32. ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարաթյուն 359 5 1
33. ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ 360 - -
34. ՀՀ հարկային տեսչություն 320 4 -
85. ՀՀ հարկային տեսչության տարածքային տեսչություններ 1526 - -
36. ՀՀ մաքսային վարչություն 118 3 1
37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651 - -
38. ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն 57 2 -
39. ՀՀ պետական ռեզերվների վարչություն 19 1 -
40. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 207 3 1
41. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ 409 - -
42. Հայլեռտեխհսկողություն 20 1 -
43. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -
44. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն 52 2 -
45. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 62 2 1
46. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 2 1
47. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -
48. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -
49. ՀՀ կառավարաթյանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն 48 2 -
50. Հայպետատոմհսկողություն 30 2 -
51. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1 -
52. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -
53. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 34 2 -
54. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ 67 - -

55.

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 41 3 -
56. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտաց­ման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության 25 1 -
57. Երևանի քաղաքապետարան 246 2 -
58. Երևանի առսպասպետտեսչություն 20 - -
59. Արագածոտնի մարզպետարան 106 1 -
60. Արագածոտնի առսպասպետտեսչություն 6 - -
61. Արարատի մարզպետարան 109 1 -
62. Արարատի առսպասպետտեսչություն 7 - -
63. Արմավիրի մարզպետարան 103 1 -
64. Արմավիրի առսպասպետտեսչություն 8 - -
65. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -
66. Գեղարքունիքի առսպասպետտեսչություն 7 - -
67. Լոռու մարզպետարան 151 1 -
68. Լոռու առսպասպետտեսչություն 9 - -
69. Կոտայքի մարզպետարան 97 1 -
70. Կոտայքի առսպասպետտեսչություն 8 - -
71. Շիրակի մարզպետարան 151 1 -
72. Շիրակի առսպասպետտեսչություն 9 - -
73. Սյունիքի մարզպետարան 129 1 -
74. Սյունիքի առսպասպետտեսչաթյուն 6 - -
75. Վայոց ձորի մարզպետարան 71 1 -
76. Վայոց ձորի առսպասպետտեսչություն 4 - -
77. Տավուշի մարզպետարան 92 1 -
78. Տավուշի առսպասպետտեսչություն 6 - -
  Ընդամենը 9743 108 12


(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, խմբ. 22.02.99 N 111)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ