Գլխավոր տեղեկություն
Համար
N 1744-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1744-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ 2005/2006 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի նոյեմբերի 9-ի N 501-ՌՊ կարգադրությամբ՝ 2005/2006 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտաների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում ուսուցման հնարավորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2005/2006 ուսումնական տարվա համար պետական պատվերը`

ա) Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում առկա ուսուցման` 6 տեղ,

բ) Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում` 4 տեղ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնական հաստատություններում ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդների նախնական ընտրությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` հարցազրույցի հիման վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 11
Երևան