«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2006 թվականի N 219-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման նպատակով, տարածքի գեոդեզիական նկարահանումների և երկրաբանական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացնել 67500.0 հազ. դրամ, այդ թվում`
ա) գեոդեզիական նկարահանումների համար` 3500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրման ծախսեր» հոդվածով).
բ) երկրաբանական հետազոտությունների համար` 14000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
գ) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 50000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|