Գլխավոր տեղեկություն
Համար
N 1598-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1598-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով գումար հատկացնելու մասին» N 528-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի և որոշման հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «1,612,800.0» թիվը փոխարինել «3,505,300.0» թվով.

բ) որոշման հավելվածի 1-ին կետում «298,100.0» թիվը փոխարինել «1,468,100.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.7-րդ ենթակետով.

«

1.7.

Հյուսիսային և Գլխավոր պողոտաներում ու իրացման այլ գոտիներում իրացման, քանդման և կառու-ցապատման աշխատանքների կատարման համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին պետական օժանդակություն

1,170,000.0

».

 

գ) որոշման հավելվածի 1-ին կետի 1.2-րդ ենթակետում «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների (բացառությամբ «Բոգդան» մակնիշի) ձեռքբերման և ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» ՊՓԲԸ-ին» բառերը փոխարինել «Լրացուցիչ ներկրվող ավտոբուսների և տրոլեյբուսների ձեռքբերման ու ներկրման համար պետական օժանդակություն «Ավտոբուս» և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին» բառերով.

դ) որոշման հավելվածի 2-րդ կետում «246,900.0» թիվը փոխարինել «628,900.0» թվով, 2.3-րդ ենթակետում` «50,000.0» թիվը` «70,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6-րդ և 2.7-րդ ենթակետերով.

«

2.6.

Հրազդան գետի կիրճի բարեկարգման և վերանորոգման աշխատանքների իրականացում

161,500.0

2.7.

Երևանի Հյուսիսային պողոտայի Պ-2 հատվածի կառուցապատման աշխատանքներ

200,000.0

».

 

ե) որոշման հավելվածի 3-րդ կետում «252,800.0» թիվը փոխարինել «268,800.0» թվով, 3.4-րդ ենթակետում «50,000.0» թիվը` «66,000.0» թվով.

զ) որոշման հավելվածի 4-րդ կետում «815,000.0» թիվը փոխարինել «1,139,500.0» թվով, 4.2-րդ ենթակետում` «600,000.0» թիվը` «800,000.0» թվով, 4.3-րդ ենթակետում` «200,000.0» թիվը` «249,500.0» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.6-րդ ենթակետով.

«

4.6.

Կոմիտասի անվան այգու պանթեոնի վերակառուցում և բարեկարգում

75,000.0

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 6
Երևան