Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 4-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Կարեն Ախոյանին` 240.0 հազ. դրամ, Վարդգես Բալաբեկյանին` 30.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 90.0 հազ դրամ, Լևոն Ամիրխանյանին` 60.0 հազ դրամ, Սոֆյա Դավթյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Մարկոսյանին` 30.0 հազ. դրամ, Սերյոժա Հարությունյանին` 60.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 60.0 հազ. դրամ, Արտաշես Փահլեվանյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Բաղդասարյանին` 150.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Մայիս Հայրապետյանին` 30.0 հազ. դրամ, Ռուբեն Մովսիսյանին` 180.0 հազ. դրամ, Աղասի Արսենյանին` 60.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ, Հրանտ Ղամբարյանին` 90.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 30.0 հազ. դրամ, Ռոլանդ Թոռչյանին` 30.0 հազ. դրամ և Հրաչյա Ներսիսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1320.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառահությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունվարի 14
Երևան