Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 218-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռահաղորդակցության միջազգային միությանն անդամավճարների գծով Հայաստանի Հանրապետության պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորվելն ապահովել 2005 թվականի գործունեության արդյունքներով առաջացած Հայաստանի Հանրապետության 2006 թվականին պետական բյուջե վճարվելիք շահութաբաժնի պարտավորություններից առնվազն 70.000.0 հազ. դրամ գումարի վճարումը` 2006 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, իսկ մնացածը` երկրորդ կիսամյակում:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցումից հետո Հեռահաղորդակցության միջազգային միությանն անդամավճարների գծով Հայաստանի Հանրապետության պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 70.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին» հոդվածով):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մարտի 6
Երևան