Գլխավոր տեղեկություն
Համար
N 404
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2002-16.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2018

040.0404.10.06.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 404
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 04.10.00 N 622)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 04.10.00 N 622)

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, պետական ու այլ հիմնարկների կողմից բացված բանկային հաշիվներում գոյացող ֆինանսական միջոցների սպասարկումը, հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին առնչվող բոլոր դրամական հոսքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառելու նպատակով, 1999 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններում ներառել տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացմանը և դրանց տնօրինմանը վերաբերող տեղեկատվությունը:

(3-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների նվիրատվությունից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի N 565 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 17 որոշման 1-ին կետը:

(4-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 404 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ԵՎ վերահսկողության

(Վերնագիրը փոփ. 04.10.00 N 622)

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության գործընթացը:

(1-ին կետը փոփ. 04.10.00 N 622)

2. Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառում են`

ա) պետական ու այլ հիմնարկներին ոչ պետական աղբյուրներից տրամադրված` անվերադարձ և չփոխհատուցվող արտաբյուջետային ֆինանսական միջոցներն ու բնաիրային հատկացումները.

բ) պետական ու այլ հիմնարկների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման դիմաց վճարվող ոչ բյուջետային ֆինանսական միջոցները և բնաիրային հատկացումները:

(2-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

3. Հայաստանի Հանրապետության պետական ու այլ հիմնարկների (այսուհետև` հիմնարկ) արտաբյուջետային միջոցները (ոչ բնաիրային) մուտքագրվում են տվյալ հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետև` ՏԳԲ) արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին (այսուհետև` բանկային հաշիվ):

(3-րդ կետը փոփ. 04.10.00 N 622)

4. Բանկային հաշվում կուտակվող միջոցները կարող են տնօրինվել, եթե դրանց նախահաշիվը, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, հաստատված է տվյալ հիմնարկի վերադաս մարմնի կողմից:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների արտաբյուջետային միջոցների նախահաշիվը հաստատում է տվյալ նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների բանկային դեպոզիտային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների համար բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 205 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության դատարանների գանձապետական բանկային արտաբյուջետային հաշիվները տնօրինվում են առանց նախահաշիվների, դատարանի նախագահի կողմից` դատարանի որոշումներին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. 03.02.00 N 49, փոփ. 04.04.00 N 155, լրաց. 08.04.02 N 340)

5. ՏԳԲ-ում հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկումը և հաշվառումը յուրաքանչյուր հիմնարկի համար կատարվում է առանձին:

6. Հիմնարկի կողմից բանկային հաշիվներից գումարների ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված ընթացակարգով, եթե ապահովված է սույն կարգի 4-րդ կետի պահանջը:

7. Հիմնարկը մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդող ամսվա 15-ը ներառյալ իրեն սպասարկող ՏԳԲ է ներկայացնում իր արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից: ՏԳԲ-ն ստացված տեղեկություններն ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական գանձապետարան` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

(7-րդ կետը փոփ. 04.04.00 N 155)

8. ՏԳԲ ներկայացվող հաշվետվությանը կցվում են արտաբյուջետային միջոցներով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմանը համապատասխան, հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք ՏԳԲ-ի կողմից մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը սույն կարգի 7-րդ կետին համապատասխան ստացված հաշվետվության կրկնօրինակի հետ մեկտեղ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

 

Ձև

 

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

արտաբյուջետային միջոցների գոյացման ԵՎ տնօրինման

(Ձևն ուժը կորցրել է 04.04.00 N 155)

 

Ձև 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

արտաբյուջետային միջոցների գոյացման ԵՎ տնօրինման

(Ձևն ուժը կորցրել է 04.04.00 N 155)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան