«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 548-Ա
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԱՂՍՏԵՎ ԳԵՏԻ ՀՈՒՆԻ ՄԱՔՐՄԱՆ ՈՒ ԱՓԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան քաղաքի տարածքում` Աղստև գետի հունի մաքրման ու ափերի ամրացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 80000,0 հազ. դրամ (77600,0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով, և 2400,0 հազ. դրամ` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 4 |