Գլխավոր տեղեկություն
Համար
N 358
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.10.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.1998

040.0358.11.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1998 թվականի N 358
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.10.98 N 639)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի, «Ծիծեռնակ» ԴՁ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքը մասնավորեցնել միջազգային մրցույթով:

(1-ին կետը փոփ. 17.10.98 N 639)

2. Նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի պետական գույքը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմը (կցվում են):

3. Մրցութային հանձնաժողովներին`

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել նշված ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ, մշակել ձեռնարկությունների կառուցվածքային փոփոխությունների պլան.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր նշված ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտի միջազգային մրցույթով մասնավորեցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 11-ի N 358 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԲԸ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Պ. Ղալթախչյան

- ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Նանագուլյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ս. Աբրահամյան

- Երևանի քաղաքապետ

Է. Մուրադյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ


(կազմը փոփ., լրաց. 02.10.98 N 610)


 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 11-ի N 358 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«ՍՊԻՏԱԿԻ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՊՁ-Ի, «ԱՐՄԻՆՏՈՒՐ» ՊՁ-Ի, «ԾԻԾԵՌՆԱԿ» ԴՁ-Ի ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 17.10.98 N 639)

 

Պ. Ղալթախչյան

- ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Նանագուլյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Ա. Ասլիկյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ