«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու կողմից 2006 թվականի մարտի 6-ի N 13-Ա որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Աջափնյակ թաղամասի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ջերմուկի մասնաճյուղին անհատույց օգտագործման հատկացված 239.5 քառ. մետր տարածքի փոխարեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության «Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ջերմուկի մասնաճյուղին ամրացված Գործարանային փողոցի N 4 հասցեում գտնվող` 445.8 քառ. մետր մակերեսով և 4909600 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը հետ վերցնել ու նվիրաբերել Ջերմուկի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 17 |