Գլխավոր տեղեկություն
Համար
N 1368-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.18/54(509) Հոդ.1100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1368-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված`

ա) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի 11-րդ կետի «ա» ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մաuին տեղեկատվությունը:».

բ) դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը «5. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________________

____________________________________________________________».

գ) դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը, դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը «5. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը (ընդգծել)

________________________________________________________

______________________________________________________ ».

դ) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 1 ձևը «4. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________

________________________________________________________».

ե) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու հայտի N 2 ձևը «4. Գործունեության տեսակը» տողերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը (ընդգծել)

________________________________________________________

______________________________________________________ ».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 2
Երևան