«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 413-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Սիսիանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Սիսիան քաղաքի Շիրվանզադեի N 7 հասցեում գտնվող` 1820 քառ. մետր ընդհանուր մակերեսով (այդ թվում` նկուղն ու կիսանկուղը` 455 քառ. մետր) և 46573.4 հազ. դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով «Ա» ուսումնական մասնաշենքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը,
բ) նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն Սիսիանի մասնաճյուղին տրամադրելու համար,
գ) «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և այդ գույքի ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|