Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.449
Ընդունող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2006
Ստորագրող մարմին
Գեղարքունիքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50406403

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

14 նոյեմբերի 2006 թ.
ք. Գավառ

N 124-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 40 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թ. սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. հունիսի 14-ի թիվ 19-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 738-Ն որոշումը, որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2002 թ. օգոստոսի 1-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի՝

1. 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2. 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե» անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում:

Մարզպետ

Ա. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան