Գլխավոր տեղեկություն
Համար
N 1641-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1275
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1641-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշման N 1 հավելվածի 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» ենթակետով.

«ժդ) ապահովում է աշխատակազմում մաքսային ծառայության և քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի կադրերի բաժինը վերանվանել անձնակազմի կառավարման բաժին: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Կադրերի բաժին» բառերը փոխարինել «Անձնակազմի կառավարման բաժին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 21
Երևան